Հաշվեկշռային հիմնական ցուցանիշների աճ ՀՀ բանկային համակարգում

27.10.2021 | 17:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Բանկեր #ցուցանիշներ
Հայաստանյան բանկերը 2021թ. երրորդ եռամսյակում արձանագրել են աճ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների ուղղությամբ 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 9.6%-ով, պարտավորությունները՝ 10.8%-ով, կապիտալը՝ 1%-ով:

Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2021թ. երրորդ եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:

Ակտիվներ

ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2021թ. երրորդ եռամսյակում 2020թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել է 9.6%-ով՝ կազմելով 6 887.17 մլրդ դրամ:

Ակտիվների մեծությամբ առաջատարը Ամերիաբանկն է, որը 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է ցուցանիշի 18.7% աճ: Բանկի ակտիվները կազմել են 1 078.89 մլրդ դրամ:

Ամերիաբանկին ակտիվների մեծությամբ հաջորդում է Արդշինբանկը` արձանագրելով 12.7% աճ եւ  հասնելով 992.4 մլրդ դրամի:

Առաջատար հնգյակում են նաեւ. Հայբիզնեսբանկը` 901.86 մլրդ դրամ (2020թ. համեմատ՝ 1.5% աճ), Ակբա բանկը` 503.48 մլրդ դրամ (5.3% աճ) եւ Արմսվիսբանկը` 396.64 մլրդ դրամ (17.2 % աճ) ցուցանիշներով:

Պարտավորություններ

Բանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2021թ. երրորդ եռամսյակում 2020թ. համադրելի ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 10.8%-ով՝ կազմելով 5 960.54 մլրդ դրամ:

Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է: Բանկի պարտավորությունները 2021թ. երրորդ եռամսյակում աճել են 19.3%-ով՝ կազմելով 954.79 մլրդ դրամ:

Երկրորդն ըստ պարտավորությունների Արդշինբանկն է` 895.97 մլրդ դրամ ցուցանիշով արձանագրելով 13% աճ:

Վերջիններին հաջորդում են Հայբիզնեսբանկը` 850.33 մլրդ դրամ (2.1% աճ), Ակբա բանկը՝ 428.21 մլրդ դրամ (4.8% աճ), եւ Արմսվիսբանկը՝ 337.85 մլրդ դրամ (24.8% աճ):

Կապիտալ

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում կապիտալի աճը կազմել է 1%, ինչի արդյունքում արձանագրվել է 916.63 մլրդ դրամ ցուցանիշը:

Կապիտալի մեծությամբ առաջատարը կրկին Ամերիաբանկն է՝ 124.1 մլրդ դրամ ցուցանիշով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 14.8 % :

Երկրորդն Արդշինբանկն է՝ 96.43 մլրդ դրամ ցուցանիշով, բանկի կապիտալի աճը կազմել է 9.8%:

Կապիտալի մեծությամբ մյուս առաջատարներն են. Ակբա բանկը՝ 75.27 մլրդ դրամ (8.4% աճ), Արմսվիսբանկը՝ 58.79 մլրդ դրամ (13.1% անկում), եւ առաջատար հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը, որն արձանագրել է 56.12 մլրդ  դրամի ցուցանիշ՝ կապիտալի 1.7% անկմամբ:

Նշենք, որ 2021թ. երրորդ եռամսյակում առաջատար հինգ բանկերին բաժին է ընկել համակարգի ակտիվների 56.2%-ը, պարտավորությունների 58.2%-ը, եւ կապիտալի 44.8%-ը:

Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2021թ. երրորդ եռամսյակի դրությամբ: Ցուցանիշների աճ/անկումը հաշվարկված է 2020թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ:

Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:



Այվազյան Աննա
Դիտում՝ 11706
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW