Սաուդյան Արաբիայի ֆինտեխի IPO-ն $29 միլիարդի հայտեր է ներգրավել

23.05.2024 | 11:39 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Սաուդյան Rasan ֆինտեխ ընկերության $224 միլիոն ծավալով IPO-ն ներգրավել է $29 միլիարդի հայտեր:

Այդպիսով, ըստ Bloomberg-ի, Սաուդյան Արաբիայում ֆինտեխ ընկերությունների առաջին IPO-ներից մեկը վերաստորագրվել է ավելի քան 129 անգամ։

Վերջին շաբաթներին Սաուդյան Արաբիայի մի շարք ընկերություններ հայտարարել են IPO անելու ծրագրերի մասին՝ ինչը մեծ պահանջարկ է առաջացրել ներդրողների շրջանում:

Ավելի վաղ այս ամիս Saudi Manpower Solutions Co.-ն ստացել էր ավելի քան $30 միլիարդի հայտեր:

Rasan-ը, որին պատկանում են Tameeni եւ Treza առցանց ապահովագրական հարթակները, առաջին ֆինտեխ ընկերություններից կլինի, որը թագավորությունում  դուրս կգա հանրային շուկա:

Rasan-ի մանրածախ առաջարկը ներդրողներին հասանելի կլինի մայիսի 29-ից՝ երկու օրվա ընթացքում։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 9490
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW