ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամփոփում. 2021թ. 1-ին եռամսյակ

27.04.2021 | 08:17 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#RUMELS Management Solutions

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի բանկային համակարգի 2021թ. 1-ին եռամսյակի արդյունքների ամփոփում RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում՝ բացառիկ հիմունքներով:


RUMELS Management Solutions ընկերությունը 2013թ. հիմնել է Ռուբեն Մելիքյանը: Վերջին 15 տարիների ընթացքում նա զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր, հանքաարդյունաբերություն եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է եւ Oxford համալսարանի շրջանավարտ (Executive MBA):



Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի բանկային համակարգի հիմնական ֆինանսական ցուցանիշները` 2021 թ.  1-ին եռամսյակի համար:

Զուտ շահույթ

- 2021 թվականի 1-ին եռամսյակում  Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմում է 19.4 մլրդ ՀՀ դրամ, ինչը 4 մլրդ ՀՀ դրամով (17%-ով) պակաս է 2020 թվականի 1-ին եռամսյակում գրանցած արդյունքից։

- Նշված նվազման հիմնական պատճառն է վարկային կորուստների պահուստին կատարված զուտ մասհանումների էական աճը, որը կազմել է 7.5 մլրդ ՀՀ դրամ (55%)։



Վարկային պորտֆել

- Բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը 2021թ. 1-ին եռամսյակում նվազել է 0.9%-ով։

- Առ 31.03.2021, ընդհանուր վարկային պորտֆելը հավասար է 4.017 մլրդ ՀՀ դրամի եւ կազմում է ընդհանուր ակտիվների 60%-ը։

- Նշված ընդհանուր վարկային պորտֆելը ներառում է մանրածախ եւ կորպորատիվ վարկեր։



- Ամենախոշոր 5 բանկերի (Ամերիաբանկ, Հայբիզնեսբանկ, Արդշինբանկ, ԱԿԲԱ Բանկ, Կոնվերս Բանկ) ընդհանուր վարկային պորտֆելները կազմում են բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 61.4%-ը:

- Ամենախոշոր 3 բանկերի (Ամերիաբանկ, Հայբիզնեսբանկ, Արդշինբանկ) ընդհանուր վարկային պորտֆելները կազմում են բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 47.5%-ը:

- Ամերիաբանկի մասնաբաժինը ամենամեծն է՝ 17.2%:



Հաճախորդների ընթացիկ հաշիվներ եւ ավանդներ

- Բանկային համակարգի ընդհանուր ընթացիկ հաշիվների մնացորդները եւ ժամկետային ավանդները 2021թ. 1-ին եռամսյակում նվազել են 0.6%-ով։

- Առ 31.03.2021, ընդհանուր ընթացիկ հաշիվների մնացորդները եւ ժամկետային ավանդները հավասար են 3.543 մլրդ ՀՀ դրամի եւ կազմում են ընդհանուր պարտավորությունների 62%-ը։



Պարտատոմսեր

- Բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը աճել է 2021թ. 1-ին եռամսյակում 24 մլրդ ՀՀ դրամով, կամ 6%-ով:

- 17 գործող բանկերից պարտատոմսեր թողարկել են 12-ը։

- Նշված գործիքի կիրառումը խրախուսում է ՀՀ ԿԲ եւ սահմանում 8 անգամ ավելի ցածր պարտադիր պահուստավորման նորմատիվ, քան ներգրավված ավանդների դեպքում։



Ընդհանուր կապիտալ

- Առ 31.03.2021թ., կուտակված շահույթը , ներառյալ` գլխավոր պահուստը) կազմում է Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալի 37%-ը եւ հավասար է 337.7 մլրդ ՀՀ դրամի։ 2021թ. 1-ին եռամսյակի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի կուտակված շահույթը/վնասը , ներառյալ` գլխավոր պահուստը)  աճել է 19.2 մլրդ ՀՀ դրամով, կամ 6%։ Բացի ՎՏԲ-Հայաստան Բանկից մնացած բանկերն ունեն կուտակված շահույթ։

- Շահաբաժին (դիվիդենտ) հայտարարագրել են երկու բանկ՝ ընդհանուր 259 մլն ՀՀ դրամ գումարով (Հայէկոնոմբանկ՝ 220 մլն ՀՀ դրամ եւ Արդշինբանկ՝  39 մլն ՀՀ դրամ

- Առ 31.03.2021, կանոնադրական կապիտալը (ներառյալ` էմիսիոն եկամուտը) կազմում է Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալի 58%-ը եւ հավասար է 534 մլրդ ՀՀ դրամի։ Կանոնադրական կապիտալը (ներառյալ` էմիսիոն եկամուտը) աճել է 370 մլն ՀՀ դրամով (Հայէկոնոմբանկ՝ 261.5 մլն ՀՀ դրամ եւ Ամերիաբանկ՝ 108.5 մլն ՀՀ դրամ

- Առ 31.03.2021, վերագնահատման պահուստները կազմում են Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալի 5%-ը եւ հավասար են 41 մլրդ ՀՀ դրամի։ Վերագնահատման պահուստները նվազել են 3.3 մլրդ ՀՀ դրամով, կամ 7%-ով։



2021թ. 1-ին եռամսյակի, ՀՀ բանկային համակարգի արդյունքներ ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2019-2020թթ. Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2019-2020թթ. Հայաստանի բանկային համակարգի շահութաբերության ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

Դիտում՝ 15046
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai