2019-2020թթ. ՀՀ բանկային համակարգի վարկային ներդրումները

26.02.2021 | 11:54 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#RUMELS Management Solutions #բանկեր #վարկեր

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումներին նվիրված RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում բացառիկ հիմունքներով:


RUMELS Management Solutions ընկերությունը 2013թ. հիմնել է Ռուբեն Մելիքյանը: Վերջին 15 տարիների ընթացքում նա զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր, հանքաարդյունաբերություն եւ բանկային համակարգ: Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է եւ Oxford համալսարանի շրջանավարտ (Executive MBA):




Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը 2019-2020թթ., ըստ բիզնես ուղղությունների (մանրածախ եւ կորպորատիվ վարկավորում)։ Նաեւ առանձին վերլուծվել է բանկերի հիփոթեկային վարկային պորտֆելը։ Վարկային պորտֆելի որակը վերլուծված է՝ օգտագործելով վարկերի արժեզրկման պահուստի եւ արժեզրկման կորուստների դինամիկան։

Ընդհանուր վարկային պորտֆելը ներկայացված է հաշվեկշռային արժեքով (հանած արժեզրկման գծով պահուստը), իսկ կորպորատիվ, մանրածախ եւ հիփոթեկային վարկային պորտֆելները ներկայացված են առանց արժեզրկման պահուստը հաշվի առնելու։ Կորպորատիվ վարկային պորտֆելը ներառում է ֆակտորինգը եւ ֆինանսական լիզինգը։

- 2020թ. բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը աճել է 489 մլրդ ՀՀ դրամով, կամ 13.7%-ով։

- Առ 31.12.2020 ընդհանուր վարկային պորտֆելը հավասար է 4.053 մլրդ ՀՀ դրամ եւ
կազմում է ընդհանուր ակտիվների 61%-ը։


- Առ 31.12.2020, բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի կառուցվածքը հետեւյալն է՝ կորպորատիվ վարկային պորտֆել (62.1%) եւ
մանրածախ վարկային պորտֆել (37.9%):

- Բերված բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում մանրածախ վարկային պորտֆելը կազմում է ավելի քիչ, քան 30%. Հայբիզնեսբանկ՝ 16%, Արմսվիսբանկ՝ 16%, Արցախբանկ՝ 17%, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան՝ 21%, Ամերիաբանկ՝ 27%:

- Ընդհանուր վարկային պորտֆելում մանրածախ վարկային պորտֆելի ամենաշատ մասնաբաժինը առկա է ՎՏԲ-Հայաստան Բանկում՝ 81%:


- 2020թ. բանկային համակարգի հիփոթեկային վարկային պորտֆելն աճել է 125 մլրդ ՀՀ դրամով կամ 33.8%-ով։

- Առ 31.12.2020 մանրածախ հիփոթեկային պորտֆելը հավասար է 494 մլրդ ՀՀ դրամ եւ կազմում է ընդհանուր մանրածախ վարկային պորտֆելի 31%-ը։

- Հիփոթեկային վարկային պորտֆելի (տոկոսային արտահայտությամբ) ամենաբարձր աճ գրանցել են հետեւյալ բանկերը՝ Մելլաթ բանկ՝ 61%, Հայբիզնեսբանկ՝ 59% եւ ՎՏԲ-Հայաստան Բանկ՝ 53%։


- Ամենախոշոր 5 բանկերի՝ Ամերիաբանկի, Արդշինբանկի, Կոնվերս Բանկի, ԱԿԲԱ Բանկի, Ինեկոբանկի, հիփոթեկային վարկային պորտֆելները կազմում են բանկային համակարգի հիփոթեկային վարկային պորտֆելի 57.5%-ը:

- Ամերիաբանկն ուներ ամենամեծ մասնաբաժինը՝ 23.7%:


2019-2020թթ. Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով հասանելի է այս հղումով:

2019-2020թթ. Հայաստանի բանկային համակարգի շահութաբերության ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

Դիտում՝ 20277
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW