Banks.am-ը զրուցել է «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ» միջազգային ցանցի գլոբալ գործադիր թիմի անդամ Ֆրանչեսկա Լագերբերգի հետ, որը Երեւան էր ժամանել ՏՏ համաշխարհային կոնգրեսին (WCIT) մասնակցելու նպատակով:- Այս օրերին Հայաստանում ամենաքննարկվող թեման ՏՏ համաշխարհային կոնգրեսն է, որն իր տեսակի մեջ եզակի միջոցառում է: Որպես միջոցառման խոսնակ՝ ի՞նչ տպավորություններ ունեք:- Մեծ ոգեւորությամբ ընդունեցի WCIT 2019-ին մասնակցելու ու քննարկումներից մեկում որպես խոսնակ հանդես գալու հրավերը: Իսկապես տպավորված եմ այն բազմազանությունից, որ ներկայացված էր միջոցառմանը, եւ խոսքս վերաբերում է ինչպես ամենատարբեր ոլորտներից եկած խոսնակներին ու մասնակիցներին, այնպես էլ քննարկվող թեմաներին: Ավելի քան 2 000 մասնակից, լեցուն դահլիճներ ու հետաքրքիր քննարկումներ մեր ներկայի ու ապագայի վերաբերյալ: WCIT-ը մի հարթակում էր միավորել անհատների, որոնք մարմնավորում են ինչպես Հայաստանի, այնպես էլ համաշխարհային տնտեսության ապագայի տեսլականը:Այս օրերին մենք հնարավորություն ունեցանք տեսնել թվայնացման դարում ստեղծված նորարար լուծումներ, խոսեցինք թվային տեխնոլոգիաների ազդեցության մասին մեր կյանքում, ինչպես նաեւ փորձ արեցինք պատկերացնել, թե ինչպիսին է լինելու ապագա թվային աշխարհի անհատը, բիզնեսը, հասարակական կյանքը:Տեխնոլոգիական առաջընթացի մեծ տոն էր, որն այս տարի նշվեց Հայաստանում: - Թվայնացումն իր ազդեցությունն է ունենում ամենուրեք, վստահաբար չկա ոլորտ, որ անմասն մնացած լինի այս գործընթացում: Ինչպե՞ս է «Գրանթ Թորնթոնը» վերաբերում տեխնոլոգիական մարտահրավերներին:- Նորարարությունն ու թվայնացումն այսօր թակում են նույնիսկ ամենափոքր ընտանեկան բիզնեսների դռները: Վստահաբար, որպես աուդիտորական ու խորհրդատվական համաշխարհային ցանց, որ գործում է աշխարհի ավելի քան 135 երկրում, «Գրանթ Թորնթոնը» չի կարող հանդիսանալ այս գործընթացի պասիվ մասնակիցը: Ապագան թվային է, եւ տեխնոլոգիաների կիրառումը ռազմավարական առաջնահերթություն է մեզ համար: Վերջին տարիներին շատերն անհանգստանում են տարբեր մասնագիտությունների վրա թվայնացման ունեցած ազդեցության մասշտաբի, որոշ մասնագիտությունների փոխակերպման, իսկ որոշների՝ նույնիսկ միանգամայն անհետացման վերաբերյալ: Այս քննարկումներում հաճախ են հնչում աուդիտի ու խորհրդատվության ապագայի վերաբերյալ տարբեր կարծիքներ:«Գրանթ Թորնթոնում» մի բան միանշանակ է. տեխնոլոգիական լուծումները մեր գործունեության անբաժան մասն են եւ դրանց կիրառումը տարբեր ծառայություններում վստահաբար շարունակելու է աճել: Դրա հետ մեկտեղ մենք պետք է ապահովենք, որ տեխնոլոգիական առաջընթացը կառուցվի մեր ոլորտի հիմնարար արժեքների՝ վստահության, արժանապատվության ու որակի բարձր չափանիշների վրա: Ֆրանչեսկա Լագերբերգ Լուսանկարը՝ Գրանթ Թորնթոն Տեխնոլոգիական լուծումները մեծ դեր են ունենալու նաեւ մեր հաճախորդների կյանքում եւ այսօր մենք մեծ ներդրումներ ենք անում տեխնոլոգիական ու թվային ծառայությունների զարգացման մեջ: - Խոսեցիք ապագայի մասին, կանխատեսումներ արեցիք թվայնացման ազդեցության մասին, իսկ ինչպիսի՞ն է այն «Գրանթ Թորնթոնի» համար: - Այսօր, երբ խոսում ենք մեր ցանցի զարգացման վերաբերյալ, մեզ համար մի բան միանշանակ է՝ մենք հստակ պատկերացնում ենք, որ «Գրանթ Թորնթոնն» աշխարհում իր դերն է ունենալու տասնյակ տարիներ հետո էլ: Իհարկե, մենք փոխվում ու զարգանում ենք, մեր հաճախորդների մետ միասին: Մեր ներկայիս հաճախորդներից շատերն աշխատում են միջազգային շուկաներում ու իրենց աուդիտորից կամ խորհրդատուից ակնկալում են աջակցության բոլորովին այլ մասշտաբ ու խորություն: Ավելին, վաղվա մեր հաճախորդները ծնվելու են արդեն միանգամայն այլ, գլոբալ մտածելակերպով, ծավալելու են գործունեություն, որ չի բնորոշվում աշխարհագրական սահմաններով եւ կրկին ակնկալելու են, որ խորհրդատուն աջակցի իրենց այդ համակարգում: Եվ նույնիսկ եթե աշխարհը շարունակի լինել ապակենտրոնացած, գլոբալիզացիան փոխելու է սահմանները, ստեղծելու է նոր կենտրոններ, իսկ մենք շարունակելու ենք լինել մեր հաճախորդի կողքին: - Սա Ձեր առաջին այցն է Հայաստան, ի՞նչ ակնկալիքներ ունեք:- Իրոք, սա իմ առաջին, բայց վստահաբար ոչ վերջին այցն է Հայաստան: Հայաստանը այցելածս 60-րդ երկիրն է, որտեղ շատ հետաքրքիր ու տարբերվող տպավորություններ ունեցա: Մի օրում ականատես եղա մարդկության պատմության հազարամյակների զարգացմանը. առավոտյան եղա Գառնիում ու Գեղարդում, հիացա բազմադարյա այս տաճարի ու վանական համալիրի վեհությամբ, իսկ արդեն մի քանի ժամ անց հրավիրված էի համերգի, որտեղ արհեստական բանականության կողմից ստեղծված երաժշտություն էր հնչում, նորարարության ու տեխնոլոգիաների կիրառման իսկական տոն էր: Ինձ համար Հայաստանը մշտապես կլինի այն երկիրը, որ, ունենալով հարուստ պատմություն, այսօր ունի զարգացման, նոր հայտնությունների մեծ ներուժ եւ իր ուրույն տեղն ու ասելիքը քարտեզի վրա: Ինչպես հռչակվեց WCIT-ում՝ «այսօր Հայաստանն է աշխարհի կենտրոնը»: Tweet Դիտում՝ 14769