Միխայիլ Բրոյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի ներդրումային գծով տնօրենն է, ղեկավարում է ընկերությունների խմբի ներդրումային պորտֆոլիոն, ներդրումների քաղաքականությունն ու ուղղությունները, արժեթղթերի մասնագետ է։ Linkedin-ում Բրոյանի կենսագրականում նշված է, որ նա «ֆինանսների շուկան սիրող ներդրումների գծով առաջատար մասնագետ է, որը մշտապես հաշվի է նստում ցանկացած ներդրումային որոշման հետ։ Ընդ որում՝ կշռադատում է ներդրումները ե՛ւ կորստի, ե՛ւ շահերի տեսանկյունից»։ Նույն կայքի կարծիքների դաշտում նախկին գործընկերներից նշել են, որ տպավորված են Միխայիլի ստեղծագործական մտքով, «անկախ աշխատանքային էթիկայով։ Նշել են, որ նա շարունակ ընթերցում է, միշտ հետաքրքիր գաղափարներ է առաջարկում, պատասխանատու է եւ վստահելի։ Միխայիլ Բրոյանը «Գալաքսի» ընկերությունների խմբում է արդեն 7 տարի։ Banks.am-ը նրա հետ զրուցել է ներդրումային քաղաքականության մասին։ Ինչո՞ւ է «Գալաքսի»-ում«Աշխատանքը, այո, թղթաբանության հետ շատ է առնչվում, բայց երբեք չեմ ձանձրանում աշխատավայրում։ Օրերը երբեք միանման չեն։ «Գալաքսի»-ից կհեռանամ, երբ հասկանամ, որ ոչ նոր փորձառություն եմ ձեռք բերում, ոչ էլ որեւէ օգուտ եմ բերում ընկերությունների խմբին»,- ասում է Բրոյանը։ IT պարկը կլանել է«Երեւանում կառուցվող «Ինովացիայի եւ տեխնոլոգիաների առաջին տարածաշրջանային պարկը» մեր ամենա-ամենակարեւոր նախագծերից մեկն է լինելու»։Միխայիլ Բրոյանը խոստովանում է, որ վերջին շրջանում ամբողջովին տարված է «Ինովացիայի եւ տեխնոլոգիաների առաջին տարածաշրջանային պարկի» գաղափարով։ «Ապագայի աշխատավայրը», Բրոյանի գնահատմամբ, երկրի մասշտաբով լավագույն ներդրումներից ու նախագծերից մեկն է։ 29.01.2019 | 12:15 «Գալաքսի»-ն ազդարարել է Ինովացիայի եւ տեխնոլոգիաների պարկի ստեղծումը «Այս կառույցը շատ մեծ սոցիալական նշանակությամբ ներդրում է Հայաստանի համար, եւ սա հնարավորություն է, որը մենք շատ արագ հայտնվենք «միջազգային լիգա»-ում եւ մեր հետքը թողնենք պատմության մեջ»,- ասում է Բրոյանը։Հայաստանն «ուղեղների» երկիր է«Վերջին 15 տարում մենք տեսնում ենք, որ ներդրումները հիմնականում գնում են դեպի ՏՏ ոլորտ եւ հիմնականում մասնավոր ներդրումներ են»։«Գալաքսի» ընկերությունների խմբի ներդրումային գծով տնօրենն ասում է, որ այս փաստը լավ է, բայց Հայաստանն արդյունաբերական երկիր է, որտեղ կարելի է նաեւ շատ լավ արդյունաբերություն ունենալ։ Միխայիլ Բրոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «ՏՏ ոլորտն առաջատար է, իսկ ինչո՞ւ Հայաստանում չարտադրել փոքր սարքեր, միկրոպրոցեսորներ, ժամանակակից տեխնոլոգիաներում կիրառվող սարքավորումներ։ Այս ամենը լավ գիտելիքներ է պահանջում, եւ Հայաստանը նման արտադրությամբ կարող է դառնալ առաջատարներից մեկը»,- ասում է Բրոյանն ու հավելում, որ Հայաստանն «ինտելեկտուալ արտադրանքի» եւ մտավոր սեփականության վրա հիմնված տնտեսությամբ էլ կարող է աշխարհը նվաճել։Այն կարծիքին է, որ թեեւ Հայաստանը փոքր երկիր է, բայց այստեղ ապրող ու աշխատող մարդիկ ինտելեկտուալներ են, եւ հնարավոր է շեշտը դնել հենց «ուղեղի օգտագործման» վրա։Պետք է ավելի հասանելի դառնալ«Ի՞նչ է ուզում ներդրողը Հայաստանում։ Սա հասկանալու համար պետք է վերհիշել հոգեբանական բուրգի մոդելը»։«Առաջինը, ինչ հետաքրքրում է ներդրողին, ապահովությունն է։ Անշուշտ, նրա համար կարեւոր են նաեւ հնարավորությունները, բայց հիմնաքարը ռիսկերի գնահատումն է։ Ներդրողի համար կարեւոր է, թե ինչքանով է ապահով տվյալ երկրում, թե առաջիկա 20 տարում ի՞նչ կարող է սպասել, եւ արդյոք իր ներդրած գումարները չե՞ն կորչի անսպասելի փոփոխությունների հետ»,- մանրամասնում է Բրոյանը։Նա այն կարծիքին է, որ Հայաստանում ներդրումներն ակտիվացնելու համար երկու կարեւոր անելիք կա՝ երկրում պետք է ապահովության միջավայր ստեղծել եւ լրջորեն աշխատել կրթության որակի բարելավման ուղղությամբ։ Միխայիլ Բրոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Մեր երկրում 3 միլիոն մարդ է ապրում, եւ միայն այս փաստը բավական է, որ հասկանանք, որ մեզ չենք կարող թույլ տալ «չվաճառվող կրթություն» ունենալ։ Մենք չենք կարող թույլ տալ ոտք ձգել Չինաստանի կամ Հնդկաստանի հետ, որտեղ կրթություն չունեցող աշխատուժն էլ մեծ պահանջարկ ունի։ Մենք պետք է ունենանք լավ կրթված մասնագետներ, որոնք կդառնան բարձր աշխատավարձով աշխատուժ։ Շատ կարեւոր է գիտակցել, որ մարդիկ, որոնք ուզում են ներդրում անել Հայաստանում, չեն ուզում ստեղծել քարի հանք, բայց դեմ չեն այնպիսի ընկերություններ ստեղծելուն, որտեղ համակարգչային շատ բարդ ծրագրեր, շատ կարեւոր ու բարդ մասնիկներ, դեղորայք կամ էլ գիտական աշխատանքներ կստեղծվեն»։Կրթական համակարգը պետք է փոխել«Մեր կրթական համակարգը «պլանային տնտեսության» կրթական համակարգ է եւ ժամանակավրեպ»։Միխայիլ Բրոյանը կարծում է, որ Հայաստանում ուսանողների 50 տոկոսը բուհն ավարտելուց հետո մասնագիտությամբ չի աշխատում, որովհետեւ պարզում է, որ գիտելիքները քիչ են եւ ժամանակավրեպ։ Միխայիլ Բրոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Խնդիրը դպրոցական համակարգից է սկսվում։ Շատ դեպքերում 8-9-րդ դասարանում սովորող դեռահասը դեռ չգիտի, թե ինքն ի վերջո ինչ մասնագիտություն է ուզում ընտրել։ Խնդիրն այն է, որ դպրոցում մենք «կերտում ենք» ստանդարտ, միջին, հանրագիտարանային եւ ընդհանուր գիտելիքներով երեխաներ, որոնք, մասնագիտական կյանքին առերեսվելով, հասկանում են, որ պարտավոր չեն միաժամանակ շատ լավ մաթեմատիկա, լեզուներ կամ էլ գերազանց հայոց լեզու իմանալ։ Պետք է երեխային ու դեռահասին օգնել հասկանալ, թե բնությունից ինչ է տրված, եւ որն է նրա ուժեղ կողմը։ Նման պարագայում մենք կունենանք հանճարեղ ֆիզիկայի մասնագետներ, հանճարեղ ինժեներներ, հանճարեղ ֆինանսիստներ»,- վստահ է Բրոյանը։Արագ չի կողմնորոշվել«Ես չեմ կարող հպարտությամբ ասել, որ վաղ մանկությունից գիտեի, թե ինչով եմ ուզում զբաղվել»։Այն, որ ուզում է զբաղվել ներդրումներով ու արժեթղթերով, Միխայիլ Բրոյանը հասկացել է համալսարանի առաջին կուրսն ավարտելիս։«Ինձ համար կրթությունը շարունակական եւ չընդհատվող գործընթաց է, եւ ես «ցկյանս ուսումնառության» մշակույթի կրողն եմ ու կողմնակիցը։ Շարունակ վերապատրաստվում եմ, փորձում ավելի լավ մասնագետ դառնալ։ Ինձ համար կարեւոր է որպես մասնագետ այնպիսի յուրօրինակություն ունենալը, որի շնորհիվ ես իմ գիտելիքներով կտարբերվեմ բոլորից»։ Միխայիլ Բրոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ինչո՞ւ է տարբերվում «Գալաքսի»-ն«Ցանկացած նոր նախագիծ «Գալաքսի»-ում ուսումնասիրում ենք 360 աստիճանով եւ հետո միայն իրականացնում»։«Երբ որեւէ նախագիծ ենք քննարկում, այդ քննարկման սենյակում դուք կարող եք տեսնել ոչ միայն ապագա նախագծի ղեկավարներին կամ աշխատակիցներին, այլեւ մյուս ոլորտների մեր աշխատակիցներին։ Միայն նման քննարկման եւ վերլուծության պարագայում կարող ենք ունենալ տվյալ գաղափարի ու արտադրանքի ամբողջական պատկերը»։Միխայիլ Բրոյանը պատմում է, որ «Գալաքսի»-ն շատ է կարեւորում մանրուքները, միշտ գտնում են համանման նախագծերից տարբերությունները եւ մշտապես իրենց հարց են տալիս, թե աշխարհում նման բան էլի կա՞, թե՞ ոչ։«Եթե պարզում ենք, որ չկա, հասկանում ենք, որ հնարավորություն ունենք նախագծի արդյունքն արտահանել այլ երկրներ, որն այնտեղ գումար կաշխատի եւ կբերի Հայաստան»։ Միխայիլ Բրոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Որպես օրինակ Միխայիլ Բրոյանը նշում է «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված IUnetworks-ը, որը e-gov համակարգի մասնակից է Հայաստանում։ Այն անվանում է հաջողակ նախագիծ, որն արտահանվում է ԱՊՀ, գեներացնում դրամական հոսքեր ու դրանք Հայաստան ուղղում։«Մենք չենք կենտրոնանում տարբերվելու ուղղությամբ։ Բացարձակ։ Մենք չափից շատ ենք աշխատում դետալների վրա, երկար ու մանրակրկիտ ենք վերլուծում դրանք, երբեմն նույնիսկ դա այնքան շատ ենք անում, որ կորցնում ենք շուկա մտնելու ժամանակը։ Բայց սա է մեր աշխատաոճն ու ռազմավարությունը»,- ասում է Միխայիլ Բրոյանը։Լուսին ՄկրտչյանԼուսանկարները՝ Էմին ԱրիստակեսյանիԶրույցը տեղի է ունեցել «Gouroo» սրճարանում Tweet Դիտում՝ 46931