Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:***Շուրջ տասնհինգ տարի լրագրության ոլորտում աշխատելուց հետո Իրինա Այվազյանը 2020-ի սկզբին ձեռագործ ներքնազգեստների օնլայն բիզնես է հիմնել, իսկ 2020-ի հուլիսին այն տեղափոխել օֆլայն հարթակ՝ բացելով ARIMA բուտիկը։ Բիզնեսում Իրինան բոլոր գործերը միայնակ է անում՝ կար, վաճառք, հաճախորդների հետ անհատական շփում, մարքեթինգ:«Հազար տարվա» լրագրողՍտեղծագործել միշտ եմ սիրել, այդ պատճառով էլ ընտրել էի լրագրությունը: Սովորել եմ Երեւանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում, ավելի ուշ՝ ավարտել նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Մարքեթինգի բաժնի մագիստրատուրան: Լուսանկարը՝ Մեդիամաքս Ոլորտում երկար տարիներ եմ աշխատել։ Ինչ-որ մի փուլում, սակայն, ստեղծագործելու ցանկությունս այնքան մեծացավ, որ լրագրությունը սկսեց ինձ «սահմանափակել»: Ցանկանում էի այնպիսի պրոդուկտ ստեղծել, որը շոշափելի ու կիրառելի կլիներ: Արդեն հինգ տարի է՝ լրագրությունից հեռացել եմ եւ այս ընթացքում՝ մինչեւ կարին հասնելը, շատ տարբեր հոբբիներ եմ ունեցել՝ վիտրաժային ապակիներով խճանկարների պատրաստում, փայտի վրա ծովային քարերով կերպարների ստեղծում եւ այլն։Կոճակ կարել չգիտերՀամացանցով միշտ հետեւել եմ միջազգային դիզայներների, նրբաճաշակ ներքնազգեստների տարբեր էջերի։ Ինքս կարելու հետ որեւէ առնչություն չեմ ունեցել, անգամ կոճակ կարել չեմ իմացել, բայց որոշեցի փորձել եւ այս անգամ արդեն ավելի գործնական քայլերի դիմեցի: 2019-ի գարնանից կարուձեւի տարբեր կենտրոններում սկսեցի դասերի հաճախել, այնուհետ շատ ակտիվ միջազգային օնլայն դասընթացների մասնակցեցի: Լուսանկարը՝ Մեդիամաքս Առաջին կարի մեքենան գնեցի խնայողություններովս՝ մոտ 150 000 դրամ: Կտորները քիչ-քիչ էի գնում, երկար ժամանակ միայն փորձարկում էի, առաջին նմուշները նվիրում էի հարազատներիս: Բիզնեսի վրա կատարած ընդհանուր ներդրումը, օնլայն դասերից սկսած մինչեւ հումքի ձեռքբերում, կազմել է մոտ $1 000, ինչը մեկ տարվա ընթացքում վերադարձել է: Կորոնավիրուսն ու բիզնեսը՝ միաժամանակԵրբ առաջին գործերս նվիրեցի, դրական արձագանքներ ստացա ու հասկացա՝ իմ ուզած մոդելները ստացվում են, որոշեցի սկսել օնլայն վաճառքները: Ի սկզբանե, Instagram-ում բիզնես էջ բացեցի, հետո՝ Facebook-ում: Լուսանկարը՝ Մեդիամաքս Հաճախորդներին օնլայն ուղարկում էի չափսերի սանդղակ, որ իրենց չափումները ճիշտ անեն, միասին մոդելը որոշում էինք, ես տանը կարում էի, պատվերները՝ առաքում: Առաջին պատվերը Մարտի 8-ին ստացա, շատ էի ոգեւորվել՝ հատկապես, երբ հաճախորդն ինքնակամ ներքնազգեստի նկարը հրապարակեց ու մեր էջը նշեց: Օնլայն բիզնեսի հիմնումը համընկավ կորոնավիրուսի տարածման շրջանի հետ, որն էլ որոշակիորեն նպաստեց իմ գործին, քանի որ բոլորն անցան օնլայն գնումների: Լուսանկարը՝ Մեդիամաքս Չնայած շատերն էին ինձ ասում՝ «Ի՞նչ էլ ժամանակ գտար խանութ բացելու»: Իրոք, շատ ռիսկային էր 2020-ին բիզնես հիմնելը, սակայն իմ նպատակն այնքան ուժեղ էր, որ այլընտրանք չկար. չէ՞ որ կյանքում խոչընդոտներ, խանգարող հանգամանքներ միշտ են լինելու:Օնլայնից՝ օֆլայնՕնլայն բիզնեսը սկսելուց ամիսներ անց՝ 2020-ի հուլիսին, բացեցի ARIMA բուտիկը: Տարածքի վարձակալության ու վերանորոգման գումարի մեծ մասը հավաքել էի օնլայն վաճառքների գումարից, մյուս մասն ընտանիքս է օգնել: Լուսանկարը՝ Մեդիամաքս ARIMA-ն մեր ընտանիքի անդամների անուններից ենք ստացել՝ Արմեն, Իրինա, Մարիա, Արինա:Տեսականին ու գներըՆերքնազգեստի գները տատանվում են 10 000-16 500 դրամի սահմաններում, շատ հաճախ նաեւ զեղչեր եմ սահմանում:Պատվերները սովորաբար պատրաստ են լինում 3-4 օրում: Փորձում եմ մշտապես տարբեր չափսերի պատրաստի մոդելներ ունենալ: Լուսանկարը՝ Մեդիամաքս Մարզեր անվճար ենք առաքում (մի քանի օրվա ընթացքում), իսկ Երեւանում առաքումն արժե 1000 դրամ (հատուկ ծառայությունից եմ օգտվում, որը շատ արագ ու ճշգրիտ կազմակերպում է գործընթացը): Ներքնազգեստից բացի, կարում եմ գիշերազգեստներ եւ աքսեսուարներ։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Բուտիկի մի հատվածում էլ ներկայացված են Մեռյալ ծովի օգտակար հանածոներով պատրաստված խնամքի միջոցներ, որոնք ներմուծում ենք: Փորձել ենք ներքնազգեստի եւ խնամքի միջոցների օգտակար համադրություն ստանալ։Ամեն ինչ ինքնուրույն Կարում եմ հենց բուտիկում, ներսի հատվածում ինձ համար աշխատանքային սենյակ եմ առանձնացրել. կարելիս դուռը բաց եմ թողնում ու միաժամանակ խանութին հետեւում: Բիզնես էջերն էլ եմ ես վարում, լուսանկարներն էլ ինքս եմ անում, բացառությամբ մոդելներով լուսանկարների: Լուսանկարը՝ Մեդիամաքս Լրագրությունն ու աշխատանքային փորձը հիմա ինձ շատ են օգնում. փորձում եմ կապերս օգտագործել ու ավելի գրագետ զբաղվել բիզնեսի առաջխաղացմամբ: Իհարկե, դժվար է այդքան շատ աշխատանք միայնակ անելը, միաժամանակ՝ անձնական գործերը հասցնելը: Ճաշը, օրինակ, պատրաստում եմ առավոտյան ու նոր գալիս աշխատանքի։ Ամուսինս օգնում է ինձ ընթացիկ հարցերում, իսկ դուստրերս՝ տնային։ Վաճառքից ավելի կարեւոր բաներ կանԻնձ համար վաճառքից շատ ավելի կարեւոր է, որ հաճախորդին, նվիրողին ու նվեր ստացողին իմ ստեղծածը դուր գա: Հատկապես նման տիպի ներքնազգեստներ կրելիս բոլորն են ցանկանում, որ իրենց այն սազի ու ինքնավստահություն հաղորդի: Լուսանկարը՝ Մեդիամաքս Արդեն ունեմ մշտական հաճախորդներ, որոնց հետ անգամ մտերմացել եմ: Յուրաքանչյուրին անհատական մոտեցում եմ ցուցաբերում, բոլորի հետ սրտացավորեն հարմար մոդել եմ ընտրում: Ես հենց նմանատիպ միջավայր էի ցանկանում ստանալ, որ բուտիկ այցելողն իրեն հարմար զգա, տարբեր մոդելներ փորձի, նստի, զրուցի: Ամալին զրուցում է Իրինայի հետ Լուսանկարը՝ Մեդիամաքս Ոչ միայն կանայքARIMA-ի մասին հաճախորդները հիմնականում տեղեկանում են մյուս հաճախորդներից ու սոցիալական հարթակներից։ Ընկերուհիների տարբեր խմբեր ունեմ, որոնք մշտական հաճախորդ են։ Երբեմն, ունենում եմ նաեւ տղամարդ հաճախորդներ, որոնց նույնպես օգնում եմ ճիշտ նվեր ընտրել: Լուսանկարը՝ Մեդիամաքս Իսկապես, հաճելի է, որ հաճախորդներն ինձ վստահում են։ «Խեղճացրե՛ք ձեր բարդույթները»Լրագրության ոլորտում աշխատածս տարիների ընթացքում, բնականաբար, ընկերների եւ ծանոթների լայն շրջանակ էի ձեռք բերել եւ նոր բիզնես կամ գործ պլանավորելիս միշտ բարդույթավորվում էի եւ չէի կողմնորոշվում՝ ինչպես ինձ դիրքավորեմ: Անընդհատ մտածում էի՝ ինչ կասեն ուրիշները, եթե ես հիմա միանգամայն այլ գործով զբաղվեմ: Լուսանկարը՝ Մեդիամաքս Միգուցե անիմաստ բարդույթներ էին, բայց հենց դրանք էին ինձ նախորդ գործերում խանգարում, ու ես ամեն ինչ կիսատ էի թողնում: Ներքնազգեստի գործը սկսելիս որոշեցի ընդհանրապես ոչ ոքի չասել, որ կարի դասերի եմ հաճախում ու պատրաստվում բիզնես հիմնել: Այդ հանգամանքն ինձ շատ օգնեց, որ հանգիստ կենտրոնանամ միայն բիզնեսի վրա։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Ամենակարեւոր խորհուրդս է՝ «խեղճացրե'ք այդ բարդույթները», իսկ «ի՞նչ կմտածեն ուրիշներն իմ մասին» նախադասությունը թողե'ք ամենավերջում։ Հեղինակ՝ Ամալի ԽաչատրյանՆախագծի ղեկավար՝ Տաթեւ ՀովհաննիսյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի «Զրոյից» շարքի մյուս նյութերը Tweet Դիտում՝ 93808