Իսպանական BBVA բանկը ներգրավել է Amazon Web Services ընկերությանը՝ արհեստական բանականության արագացված ներդրման համար նախատեսված ճարտարապետություն (MLOps) ստեղծելու նպատակով: MLOps-ն ինտեգրված է ADA-ին՝ բանկի գլոբալ վերլուծական հարթակին, եւ ավտոմատացնում է օպերացիոն առաջադրանքներն ու վալիդացման գործընթացները՝ մեկ տեխնոլոգիական ցիկլում միավորելով մշակումը, թեստավորումն ու ԱԲ ներդրումը:Ինչպես հաղորդում է Finextra-ն, նոր ճարտարապետությունը պարզեցնում է ADA հարթակի ավելի քան 6 500 օգտատերերի աշխատանքը եւ արագացնում պրոդուկտների մշակումն ու գործարկումը:Բանկի տվյալներով՝ պիլոտային ծրագրերի շրջանակներում (հաճախորդների համար անհատականացված առաջարկներ ու ֆինանսական կանխատեսումներ) MLOps-ը թույլ է տվել զգալիորեն կրճատել մշակման ժամկետներն ու ենթակառուցվածքի օպերացիոն ծախսերը:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 2479