Revolut-ը պատրաստվում է կապիտալի կառավարման ծառայություններ մատուցել

18.05.2026 | 10:31 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Revolut-ը ծրագրում է ընդլայնել ներդրումային ծառայությունները Միացյալ Թագավորությունում՝ կարգավորող մարմիններից մի շարք թույլտվություններ ստանալուց հետո:


Revolut-ը նշում է, որ ստացված լիցենզիաները «ճանապարհ են հարթում դեպի կապիտալի կառավարման ավելի առաջադեմ ծառայություններ» եւ հնարավորություն կտան ներկայացնել պրոդուկտների ավելի լայն տեսականի, այդ թվում՝ փոխառու միջոցների ներգրավմամբ:

Լիցենզիաները նաեւ հնարավորություն են տալիս Revolut-ին սպասարկել խոշոր ներդրողներին եւ պրոֆեսիոնալ թրեյդերներին նույն էկոհամակարգում, ինչ մանրածախ ներդրողներին:

«Մեր առաքելությունը միշտ եղել է մասնատված ֆինանսական ծառայությունների խնդիրների վերացումը, եւ այժմ մենք կկարողանանք տրամադրել կապիտալի կառավարման առաջադեմ պրոդուկտներ եւ գործիքներ ցանկացած տիպի ներդրողի», - ասել է Revolut Trading Limited-ի գործառնական տնօրեն Վիկտորիա Լաֆին:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 4847

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW