Ալֆա-բանկը սկսել է փորձարկել «հայացքով» վճարման տեխնոլոգիան

17.11.2025 | 13:14 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Ալֆա-բանկ #վճարում հայացքով
Ռուսաստանյան Ալֆա-բանկն իր տերմինալներում գործարկել է հայացքով անհպում վճարման ծառայությունը, RBC-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում:

Այն դեռ հասանելի է միայն Android օպերացիոն համակարգն օգտագործող բանկի աշխատակիցների համար: «Վճարել հայացքով» տեխնոլոգիան հիմնված է դեմքի ճանաչման վրա եւ թույլ է տալիս հաճախորդներին գնումներ կատարել կենսաչափական տվյալների միջոցով:

Ալֆա-բանկի փոխանցմամբ՝ կենսաչափական համակարգը ճանաչում է, որ տեսախցիկի առջեւ կենդանի մարդ է, ուստի անհնար է վճարել լուսանկարի կամ տեսանյութի միջոցով։

Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ անվտանգության համար կպահանջվի նշել PIN կոդը։ Բանկում ընդգծել են, որ սա «ռուսաստանյան շուկայում լիարժեք կենսաչափական էքվայրինգի առաջին օրինակն է՝ վճարային համակարգի ստանդարտով, որը ներառում է գործարքների իրականացում ոչ միայն Արագ վճարումների համակարգով (СБП), այլեւ՝ «Միր» վճարային համակարգի քարտերով»: 

Ալֆա-բանկի հարթակը հնարավորություն կտա հաճախորդներին դեմքի ճանաչման միջոցով վճարումն օգտագործել տարբեր բանկերի տերմինալներում, որոնք հեռանկարում նույնպես կմիանան կենսաչափական վճարային ծառայությանը: Հետագայում ծառայությունը նախատեսում է հնարավորություն տալ բիզնեսներին օգտագործել լրացուցիչ գործառույթներ, օրինակ՝ կենսաչափական տվյալներով գնորդի տարիքի որոշումը:

 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 5063
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW