Western Union-ը սթեյբլքոին կթողարկի

29.10.2025 | 09:53 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Դրամական փոխանցումների ծառայության մեկնարկից ավելի քան 150 տարի անց Western Union-ը կթողարկի սեփական սթեյբլքոինը։

Մեկնարկը նախատեսված է 2026 թվականի առաջին կեսին, հաղորդում է Finextra-ն։

Ընկերության ԱՄՆ դոլարային վճարային տոկենը (USDPT) կկառուցվի Solana բլոկչեյնի վրա եւ կթողարկվի Anchorage Digital Bank-ի կողմից։

Western Union-ը օգտատերերին կտրամադրի թվային ակտիվների հասանելիություն եւ USDPT ուղարկելու, ստանալու, ծախսելու եւ պահելու հնարավորություն։

Western Union-ը հայտնել է նաեւ թվային ակտիվների ցանցի (Digital Asset Network) առաջիկա մեկնարկի մասին։

 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 7917

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW