Ֆինտեխ ընկերությունները ԱՄՆ-ում ձգտում են բանկի կարգավիճակ ստանալ
19.03.2025 | 12:08 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://ktvz.b-cdn.net/

Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով մի քանի ընկերությունների ղեկավարների։
«Այն ընկերությունները, որոնք ցանկանում են ընդլայնել իրենց բիզնեսը եւ շահել հաճախորդների վստահությունը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեսնում են որպես լիցենզիաներ ապահովելու հնարավորություն, որոնք կարգավորողները նախկինում դանդաղ կամ դժկամությամբ են հաստատել», - նշում է Reuters-ը:
Բանկի վերածվելով՝ ընկերությունները ավելի շատ ստուգումների կենթարկվեն կարգավորող մարմինների կողմից, սակայն նրանց կապիտալի եւ բիզնես վարելու արժեքը որոշ դեպքերում կարող է նվազել: Լիցենզիան կարող է նաեւ բիզնեսին ավելի մեծ լեգիտիմություն հաղորդել հաճախորդների աչքերում եւ թույլ տալ ընդլայնել բիզնեսի եւ շուկայական հնարավորությունները, նշում է Reuters-ը:
Բացի այդ, բանկային լիցենզիա ստանալը ֆինտեխ ընկերություններին եւ կրիպտո ստարտափներին հնարավորություն է տալիս նվազեցնել ծախսերը՝ ավանդներ ներգրավելով:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
27.03.2025 | 14:54 Նորություններ
Դեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ընդհանուր տնտեսական բարգավաճմանը
27.03.2025 | 12:19 Նորություններ
Օվերչուկ. Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի եւ ԵՄ միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: