Swift-ը ներկայացնում է խարդախությունից պաշտպանվելու համակարգ՝ հիմնված ԱԲ-ի վրա

17.10.2024 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Swift #ԱԲ
Swift-ը գործարկում է արհեստական բանականության (ԱԲ) վրա աշխատող անոմալիաների հայտնաբերման ծառայություն՝ օգնելու բանկերին ակտիվորեն բացահայտել եւ պաշտպանվել հնարավոր ֆինանսական հանցագործություններից:

Նոր ծառայությունը հասանելի կլինի 2025թ. հունվարից՝ Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի ֆինանսական հաստատությունների հետ փորձնական հաջող ծրագրի իրականացումից հետո, գրում է Finextra.com-ը:

Նոր հնարավորությունը հիմնված է Swift-ի արդեն իսկ գոյություն ունեցող վճարումների վերահսկման ծառայության վրա, որը կիրառվում է բազմաթիվ փոքր եւ միջին ֆինանսական հաստատությունների կողմից եւ օգտագործում է միլիարդավոր գործարքների ծածկագրված տվյալները, որոնք ամեն տարի անցնում են  հաղորդագրությունների փոխանակման ցանցով՝ կասկածելի գործարքները հայտնաբերելու եւ մատնանշելու համար՝ իրական ժամանակում միջոցներ ձեռնարկելու նպատակով:
 
«Չարագործներն օգտագործում են ավելի ու ավելի բարդ մարտավարություններ ֆինանսական հանցագործություններ կատարելու համար, եւ համաշխարհային ֆինանսական ոլորտը պետք է ավելի բարձրացնի իր պաշտպանությունը, որպեսզի երաշխավորի իր հաճախորդներին վստահորեն շարունակել գլոբալ գործարքները»,- նշել է Swift ընկերության պրոդուկտների գծով տնօրեն Ջերոն Պիենսը:

Փետրվարից ի վեր Swift-ն աշխատում է անդամ բանկերի հետ՝ ուսումնասիրելու, թե ինչպես դաշնային ուսուցումը, զուգորդված գաղտնիության բարձրացման տեխնոլոգիաների հետ, կարող է շուկայի մասնակիցներին հնարավորություն տալ կիսվել տեղեկատվությամբ առանց իրենց անձնական տվյալները բացահայտելու: Մինչ այժմ խումբը մշակել է խարդախության բացահայտման մի շարք տարբերակներ, որոնք նախատեսվում է փորձարկել:

«Բանկային հատվածում համագործակցությունը որոշիչ նշանակություն ունի խարդախության հայտնաբերման ուժեղացման համար, իսկ տվյալների փոխանակման եւ ԱԲ-ի գործածման շնորհիվ մենք մեզ հնարավորություն ենք տալիս առջեւում լինել: Այդ առումով BNP Paribas-ում մենք լիովին հակված ենք Swift-ի նորարարական նախաձեռնության աջակցությանը, քանի որ այն կարեւոր քայլ է մեր ֆինանսական էկոհամակարգի ամբողջականությունը պաշտպանելու գործում»,- նշել է BNP Paribas-ի կիբեռանվտանգության բաժնի ղեկավար Օլիվյե Նոթը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 9968
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW