Oracle-ը գործարկել է ԱԲ-ի վրա հիմնված քոմպլայենս գործակալին

10.04.2024 | 10:27 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Oracle Financial Services-ը հայտարարել է նոր գործիքի մասին, որը կօգնի բանկերին փողերի լվացման դեմ պայքարում: Ըստ կանխատեսումների, լվացման համաշխարհային ծավալներն այս տարի կարող են կազմել $5,05 տրլն։

Քոմպլայենսի գինը եւ բարդությունը ծանրաբեռնում են բանկերին, եւ ընկերությունը նշում է, որ Oracle Financial Services Compliance Agent-ը՝ արհեստական բանականության հիմքի վրա աշխատող ամպային ծառայությունը, այդ խնդրի գործնական լուծում է առաջարկում:

Գործակալը բանկերին հնարավորություն է տալիս ծախսարդյունավետ կերպով թեստավորել հավանական սցենարները: Այս թեստավորումը թույլ է տալիս բանկերին կարգավորել շեմային նշանակությունները ու վերահսկողությունը՝ բարձրացնելով անօրինական գործողությունները հայտնաբերելու եւ կանխելու նրանց կարողությունը:

Oracle Financial Services Compliance Agent-ը ֆինանսական հաստատություններին նաեւ հնարավորություն է տալիս ավելի ամբողջական եւ ծախսարդյունավետ կերպով գնահատել եւ օպտիմալացնել իրենց գործարքների մոնիտորինգի համակարգերը (TMS):

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 12682

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW