BBVA-ն cleantech ստորաբաժանում է հիմնում

04.03.2024 | 11:26 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#BBVA
BBVA-ն հայտարարել է մաքուր տեխնոլոգիաների (cleantech) ոլորտում նորարարությունների ֆինանսավորմամբ զբաղվող նոր ստորաբաժանում հիմնելու մասին:

BBVA-ի նախագահ Կառլոս Տորես Վիլայի խոսքերով, բանկը ընդունում է նորարարությունը որպես դեկարբոնիզացմանը հասնելու կարեւոր տարր: Նա ընդգծել է մատչելի մաքուր տեխնոլոգիաների կարեւորությունը կանաչ արդյունաբերական հեղափոխության համար:

Նորաստեղծ ֆինանսական միավորի նպատակն է արագացնել կանաչ տեխնոլոգիաների ներդրումը` տրամադրելով անհրաժեշտ ֆինանսական աջակցություն: Այս նախաձեռնությունը կօգնի ընկերություններին եւ հասարակություններին շարժվել դեպի ավելի կայուն պրակտիկա՝ զգալի ներդրում ունենալով տնտեսության դեկորբոնիզացման գլոբալ ջանքերում, նշում են BBVA-ում:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 9813

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW