Ամերիկյան Blackstone ներդրումային ընկերությունը համաձայնագիր է ստորագրել Sony Bank-ից Sony Payment Services Inc. (SPSV)-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի ձեռքբերման վերաբերյալ։ Sony Group-ը վճարային ծառայությունների ծառայությունը հիմնել էր 1995 թվականին՝ 2006 թվականին այն դարձնելով առանձին ընկերություն: Այսօր SPSV-ն վճարային ծառայությունների առաջատար մատակարարն է Ճապոնիայում եւ ապահովում է ենթակառուցվածք առցանց վճարումների համար:Blackstone-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Սթիվ Շվարցմանը հիշեցրել է, որ Sony-ի հետ ընկերության համագործակցությունը սկսվել է 4 տասնամյակ առաջ։ «Այն ժամանակ մենք միաձուլումների եւ կլանումների բուտիկային ընկերություն էինք, իսկ Sony-ն մեր առաջին հաճախորդներից էր», - ասել է նա:Blackstone Japan-ի ուղիղ ներդրումների ղեկավար Ացուհիկո Սակամոտոն ընդգծել է, որ «տնտեսության թվայնացումը առանցքային միտում է ամբողջ աշխարհում, եւ SPSV-ն բացառիկ հնարավորություններ ունի խելացի տեխնոլոգիաների եւ հաճախորդների հզոր բազայի շնորհիվ»:«Վերջին 30 տարիներին SPSV-ն Ճապոնիայում անկանխիկ վճարումների առաջատարն է, եւ մենք վստահ ենք, որ Blackstone-ը կապահովի ընկերության աճի հաջորդ փուլը», - ասել է Sony Group-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Կենիտիրո Յոսիդան:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 12043