ՌԴ բանկերին լուրջ ծախսեր են սպասում «Միր» քարտերով վճարման նոր եղանակի համար
05.12.2022 | 11:55 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ topallnews.info

Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտ»-ին, Վճարային քարտերի ազգային համակարգը (НСПК) բանկերին պարտավորեցրել է մինչեւ 2023 թվականի ապրիլի ավարտն ապահովել վճարման նոր եղանակի ընդունումը։ Փորձագետները կարծում են, որ դրա համար անհրաժեշտ կլինի մանրածախ առեւտրի կետերում փոխարինել POS-տերմինալների կեսը, այսօր դրանց ընդհանուր քանակը կազմում է գրեթե 4 միլիոն։
Մասնավորապես, անցած շաբաթվա վերջին НСПК-ն բանկերին ուղարկել է տեխնիկական տեղեկագիր, ըստ որի հաջորդ տարվա ապրիլի 25-ից էքվայեր բանկերը POS տերմինալների կեսում պետք է ապահովեն «Միր» քարտապանի սմարթֆոնում գեներացվող QR կոդով վճարումների ընդունումը, իսկ հոկտեմբերի 25-ից` POS-տերմինալների 85%-ում:
Բանկերի համար նոր տեխնոլոգիայի պարտադիր ներդրումը մարտահրավեր է առաջադրանքի ծավալի առումով։ Ռուսաստանի Բանկի (ԿԲ) տվյալներով՝ ռուսաստանյան առեւտրի եւ սպասարկման ձեռնարկություններում տեղադրված է 3,7 միլիոն POS-տերմինալ։
Բանկային շուկայում «Կոմերսանտ»-ի աղբյուրի խոսքով՝ բանկերի մեծ մասի մոտ տերմինալների զգալի հատվածը հագեցած չէ QR կոդ ընթերցող սարքով, դրանք պետք է փոխարինվեն։ Նման տերմինալն արժե 15-20 հազար ռուբլի, վերազինման ընդհանուր արժեքը բանկերին կարող է արժենալ տասնյակ միլիարդավոր ռուբլի:
Միաժամանակ, ինչպես նշում են բանկիրները, այս ամենն անհրաժեշտ է միայն, որպեսզի IOS ունեցողները կարողանան վճարել սմարթֆոններով, քանի որ նրանք, ովքեր օգտվում են Android-ից, կարող են վճարել MirPay-ի միջոցով։
Փորձագետների կարծիքով՝ առանց վճարային համակարգի կողմից ֆինանսական աջակցության այս գործընթացը մատակարարների սակավության պայմաններում բավականին թանկ կարժենա բանկերի համար:
Այնուամենայնիվ, բաց է մնում հարցը՝ երբ առեւտրի եւ սպասարկման ձեռնարկություններում կսկսեն վճարումներ ընդունել QR կոդերի միջոցով. НСПК -ն չի կարող պարտադրել ընկերություններին անել դա:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: