Ռուսաստանյան բանկերը ցանկանում են հաշիվներ բացել տեսակապի միջոցով

02.12.2022 | 14:14 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#ՌԴ #հաշիվներ #տեսակապ
ՌԴ ֆինանսական շուկայի մասնակիցները խնդրել են Ռուսաստանի Բանկին (ԿԲ) փորձարկել տեսազանգերի միջոցով նոր հաճախորդների համար հեռավար եղանակով հաշիվներ բացելու հնարավորությունը:

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, այս կերպ բանկիրները ցանկանում են փոխհատուցել Միասնական կենսաչափական համակարգում բավարար քանակությամբ ծեփապատճենների բացակայությունը: Ենթադրվում է, որ այս եղանակով բացված հաշիվներով հնարավոր կլինի իրականացնել գործարքների սահմանափակ փաթեթ՝ գումարների սահմանափակումներով:

Մասնավորապես, Ֆինանսական շուկայի ազգային խորհուրդը նամակ է ուղարկել Ռուսաստանի Բանկ, որում առաջարկել է իրականացնել «տեսակոնֆերանսի ռեժիմում հաճախորդների հեռավար նույնականացման տեխնոլոգիայի փորձնակում եւ նորմատիվային հետագա կարգավորում»:

Խոսքն այն հաճախորդների մասին է, ովքեր ցանկանում են առաջին անգամ ծառայություն ստանալ կոնկրետ բանկից։ Այժմ դա կարելի է անել միայն բանկի աշխատակիցների հետ անձնական շփման միջոցով (ինչպես գրասենյակում, այնպես էլ հաճախորդին այցելելիս) կամ Միասնական կենսաչափական համակարգի միջոցով: Առաջին դեպքում հաղորդակցությունը միշտ չէ, որ աշխարհագրորեն հասանելի է։ Իսկ կենսաչափական նույնականացումը, որը ներդրվել էր 2018 թվականին, լայնորեն չի կիրառվել ծեփապատճենների նմուշների փոքր քանակի պատճառով, ասված է նամակում։

Նշվում է, որ ֆինանսական հաստատությունները մեծ ներուժ են տեսնում տեսակոնֆերանսների համար՝ քաղաքացիների, հատկապես հաշմանդամություն ունեցողների համար դրանց հասանելիությունը զգալիորեն բարձրացնելու առումով։

Ենթադրվում է, որ տեսակոնֆերանսի ընթացքում հաճախորդը կներկայացնի անձնագիր եւ անձնական հաշվի ապահովագրության համարը, ինչպես դա արվում է գրասենյակ այցելելիս: Միաժամանակ, տեսանյութը կուսումնասիրվի փոխանցվող պատկերում խեղաթյուրող ծրագրերի, օրինակ՝ Deepfake-ի օգտագործումը բացառելու համար:  

Փորձագետների խոսքով՝ այս տեխնոլոգիան հաջողությամբ գործում է մի շարք երկրներում, սակայն դրա ներդրման համար ծախսերը կարող են կազմել հարյուր միլիոնավոր ռուբլի։

Digital Consulting Solutions ընկերությունում նշել են, որ խոշոր բանկերն ունեն թիմ, որը զբաղվում է Deepfake-ի բացահայտմամբ եւ ստուգում փաստաթղթերի իսկությանը, սակայն տեխնոլոգիաների միավորումը, պրոդուկտի կատարելագործումն ու հավաստագրումը կարող է որոշակի ներդրումներ եւ ժամանակ պահանջել:

Խոսքը 90-130 միլիոն ռուբլու եւ երեք ամսվա աշխատանքի մասին է՝ առանձին ծրագրային մոդուլների առկայության դեպքում: Սակայն, եթե պահանջվի ծրագրային ապահովման միջոցներով ճանաչել փաստաթղթերի իսկությունը, ապա պրոդուկտի կատարելագործման արժեքը կարող է լինել մի քանի հարյուր միլիոն ռուբլի, իսկ ժամկետը կաճի մինչեւ վեց ամիս:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 52481
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW