Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման ֆոնին որոշ եվրոպական բանկեր ամբողջությամբ դադարեցրել են ռուսաստանյան վարկային հաստատություններից SWIFT փոխանցումների ընդունումը։Նման գործարքների արգելափակումը «Իզվեստիա»-ին հաստատել են Շվեյցարիայի խոշորագույն բանկերից մեկում՝ PostFinance-ում, էստոնական LHV Pank-ում, ֆրանսիական Banque Populaire-ում, ինչպես նաեւ ֆիննական S-BANK-ում:S-BANK-ը դադարեցրել էր Ռուսաստանից SWIFT վճարումների ընդունումը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկզբից, իսկ LHV Pank-ը վերջին նման փոխանցումն իրականացրել է օգոստոսի վերջին, հայտնել են բանկերի ներկայացուցիչները։ Մյուս վարկային հաստատությունները չեն հստակեցրել՝ կոնկրետ երբ են սկսել արգելափակել գործարքները, սակայն սահմանափակումները կապել են տնտեսական իրավիճակի եւ պատժամիջոցների հետ։Այս բանկերին SWIFT փոխանցումներ ուղարկելու անհնարինության մասին ռուսաստանցիների զանգվածային բողոքները հայտնվել են նմանատիպ գործարքներին վերաբերող արձագանքների հարթակում: Մեկնաբանությունների համաձայն՝ նշված օտարերկրյա վարկային հաստատություններից բացի, ոչ մի վճար չի հասել նաեւ իտալական Poste Italiane բանկին, շվեյցարական Credit Suisse-ին, շվեդական Swedbank-ին եւ Նոր Զելանդիայի Westpac New Zealand բանկին։Ամենից հաճախ գումարները հետ են վերադարձվել ուղարկողի հաշվին 2-ից 26 օրվա ընթացքում՝ բացի միջնորդավճարից, սակայն երբեմն միջոցներն «անհետացել են»։2022 թվականի փետրվարից եվրոպական վարկային հաստատություններին արգելվել է ռուսաստանցիներից ընդունել €10 հազարը գերազանցող ավանդներ, այլ պաշտոնական սահմանափակումներ Եվրոպայում չկան, սակայն ԵՄ կարգավորիչ դրույթները պահանջում են լրացուցիչ ստուգումներ իրականացնել Ռուսաստանից ստացվող ցանկացած գումարի համար, մեկնաբանել է Anderida Financial Group-ի հիմնադիր Ալեքսեյ Տարապովսկին։ Այսպես, շատ ֆինանսական հաստատություններ իրենց նախաձեռնությամբ հրաժարվում են ընդունել SWIFT փոխանցումները Ռուսաստանից՝ չցանկանալով լրացուցիչ միջոցներ ծախսել ստուգումների վրա եւ մտավախություն ունենալով, որ ընդունված վճարումը կարող է լինել պատժամիջոցների տակ գտնվող անձից։Ինչպես նշել է փորձագետը, այս իրավիճակը վտանգավոր է նրանով, որ հնարավոր չէ կանխատեսել՝ որ բանկն է ընթացիկ պահին որոշել խստացնել կանոնները, իսկ նման վարկային հաստատությունների թիվը գնալով շատանում է:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 54902