JPMorgan-ը վճարային ստարտափ է գնում

13.09.2022 | 15:24 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#JPMorgan #Renovite
Ամերիկյան JPMorgan Chase բանկը պայմանավորվել է ձեռք բերել Կալիֆոռնիայում գործող Renovite վճարային ստարտափը, հայտնում է Inc. Russia-ն՝ վկայակոչելով CNBC հեռուստաալիքը:

Ֆինանսական հաստատության ներկայացուցիչը պարզաբանել է, որ դա կարագացնի վաճառողների համար նոր առաջարկների ներդնումը: Գործարքի պայմանները չեն բացահայտվում։ «Renovite-ի ձեռքբերումը կօգնի հասնել մեր նպատակին՝ ամբողջ աշխարհից գործարքներ մշակելու համար մշակել հաջորդ սերնդի հարթակ»,- ընդգծել են բանկում:

CNBC-ն նշում է, որ ձեռքբերման հավանական պատճառը էլեկտրոնային վճարումների ծառայությունների, օրինակ՝ Stripe-ի եւ Block-ի աճող ժողովրդականությունն է: JPMorgan-ը գործարքների ծավալով համաշխարհային առաջատարներից մեկն է, սակայն էքվայրինգից ստացված բանկի եկամուտները նվազել են 2021 թվականին, մայիսին տեղեկացրել էր JPMorgan-ի գլոբալ վճարումների գծով բաժնի ղեկավար Տակիս Գեորգակոպուլոսը։

JPMorgan-ի վճարային տեխնոլոգիաների գծով բաժնի ղեկավար Մայք Բլանդինան պատմել է, որ բանկը 2021 թվականի աշնանը փորձարկել էր Renovite-ը որպես ծառայություններ մատակարարի եւ այնքան տպավորված էր ստարտափի պրոդուկտներով, որ որոշել է գնել ընկերությունը: Բլանդինան նշել է, որ հարթակի վրա plug-and-play տեխնոլոգիան թույլ է տալիս JPMorgan-ին մի քանի անգամ ավելի արագ ավելացնել վճարման նոր եղանակներ, քանի որ դրա համար ավելի քիչ կոդ է պահանջվում։

2014 թվականին հիմնադրված Renovite-ը JPMorgan-ի առաջին ձեռքբերումը չէ: 2020 թվականի վերջից բանկը գնել է առնվազն հինգ ստարտափ՝ սկսած ներդրումային ESG հարթակից մինչեւ բրիտանական Nutmeg ռոբոտ-խորհրդատուն:



Անցած տարվա սկզբին JPMorgan-ի ղեկավար Ջեյմի Դայմոնը նշել էր, որ առաջիկա տասը տարվա ընթացքում շուկայում «դաժան մրցակցային պայքար» կծավալվի ավանդական վարկային հաստատությունների եւ ֆինտեխ ընկերությունների միջեւ:

Բանկի ղեկավարն այն ժամանակ կարծիք էր հայտնել, որ վճարային շուկայում մրցակցությունը հատկապես կոշտ կլինի: Նա ասել էր, որ JPMorgan-ը քննարկում է ձեռքբերումների հնարավորությունը եւ «բաց է» վճարային ոլորտի խաղացողների հետ գործարքների համար:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 164275
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW