ՌԴ բանկերը գրանցում են փոխանցումների պահանջարկի աճ դեպի մերձավոր արտասահման

01.08.2022 | 17:14 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#ՌԴ բանկեր #փոխանցումներ
Ռուսաստանյան բանկերն արձանագրում են քաղաքացիների պահանջարկի բազմակի աճ անդրսահմանային փոխանցումների նկատմամբ՝ դեպի մերձավոր արտասահմանի երկրներ, գրում է Frank Media-ն՝ վկայակոչելով բանկերի հարցումը, որն անցկացրել է «Վեդոմոստի»-ն։

Անդրսահմանային փոխանցումների աճի մի քանի հիմնական պատճառ կա: Նախ՝ ռուսաստանյան շուկայից Western Union միջազգային դրամական փոխանցումների համակարգի դուրս գալն է եւ հաճախորդների հոսքը դեպի այլ կապուղիներ ու փոխանցման եղանակներ: Բացի այդ, մի շարք խոշոր բանկեր, այդ թվում՝ «Սբերբանկ»-ը եւ ՎՏԲ-ն, անջատված են SWIFT-ից, ինչն անհնարին է դարձնում եվրոյով եւ դոլարով փոխանցումները։ Իսկ այն բանկերը, որոնք դեռ կարող են օգտվել SWIFT-ից, սկսել են դժվարություններ ունենալ փոխանցումների հետ կապված. զգալիորեն ավելացել է դրանց կատարման ժամանակը, կոնտրագենտները սկսել են հրաժարվել փոխանցումներ կատարելուց կամ վճարումներ ստուգելուց:

Երկրորդ պատճառը ռուսաստանցիների ռելոկացիան է, որի արդյունքում աճում է հարազատներին, ծանոթներին, գործընկերներին փոխանցումների նկատմամբ պահանջարկը։ Մեկ այլ պատճառ է՝ Ռուսաստանի Բանկի (ԿԲ) կողմից հնարավոր փոխանցումների ծավալի ավելացումը եւ ռուսաստանյան «Միր» վճարային համակարգի քարտերից փոխանցումների ուղղությունների ընդլայնումը:

Բանկի միջոցով անդրսահմանային վճարումների պահանջարկի աճի մեկ այլ գործոն է փոխանցումների համար մի շարք երկրների կողմից Unistream համակարգի փակումը։

- «Փոստ Բանկ»-ում մայիս-հունիսին քարտից քարտ անդրսահմանային փոխանցումներն ավելի քան կրկնապատկվել են: Արտասահմանյան բոլոր փոխանցումների 85-90%-ը կազմում են արտասահմանյան բանկերի քարտերին կատարված փոխանցումները, ամսական բանկում կատարվում է ավելի քան 30 հազար փոխանցում։ Միջինում հաճախորդները փոխանցում են մոտ 11 հազար ռուբլի: Ամենապահանջված երկրներն են Ղազախստանը, Ուզբեկստանը, Հայաստանը, Հունաստանը եւ Բուլղարիան. այս ուղղություններով սկսել են միջոցներ փոխանցել 3 անգամ ավելի հաճախ, քան մեկ տարի առաջ։

- ՎՏԲ-ի կողմից անդրսահմանային փոխանցումների գործարկումից ի վեր հունիսին Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Ղազախստան եւ Վիետնամ բանկային տվյալներով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաշիվների վրա ազգային արժույթներով հաճախորդները կատարել են 500 միլիոն ռուբլի ծավալով երկու հազար փոխանցում։ Դրանց միջին գումարը կազմում է 250 հազար ռուբլի:

- ՄՏՍ բանկի միջոցով քաղաքացիներն առավել հաճախ միջոցներ են փոխանցում ԱՊՀ երկրներ՝ Հայաստան, Ուզբեկստան, Ադրբեջան, ինչպես նաեւ Վրաստան։ Արագ վճարումների համակարգի միջոցով բանկում փոխանցման միջին չեկը 10-15 հազար ռուբլի է, անձնական տվյալներով (անուն-ազգանուն) փոխանցումների համար՝ 35-40 հազար:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 56649
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW