«Սբերբանկ»-ը BNPL ծառայություն է գործարկել

19.06.2022 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#«Սբերբանկ» #«Վճարիր մասերով» #BNPL

«Սբերբանկ»-ը գործարկել է ապրանքների եւ ծառայությունների համար մաս-մաս վճարելու «Վճարիր մասերով» ծառայությունր (BNPL, Buy now pay later, գնիր հիմա, վճարիր հետո):

Այս հատվածի նկատմամբ իր հետաքրքրության վերաբերյալ վարկային հաստատությունը հայտնել էր դեռեւս 2021 թվականի վերջին, իսկ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է ծառայության աշխատանքի մեկնարկի մասին, հաղորդում է «Կոմերսանտ»-ը։

BNPL-ը հասանելի կլինի 1 000-ից մինչեւ 30 000 ռուբլի գնումների դեպքում եւ հաճախորդներին հնարավորություն կտա վճարումը բաժանել չորս հավասար մասերի, որոնք դուրս կգրվեն երկշաբաթյա պարբերականությամբ։ Ընդ որում, ծառայությունից կկարողանան օգտվել ոչ միայն «Սբերբանկ»-ի հաճախորդները։

Փորձագետների կանխատեսմամբ՝ մինչեւ 2028 թվականը BNPL ծառայությունների համաշխարհային շուկայի ծավալը կաճի տարեկան միջինում 22,4%-ով, նշել է «Սբերբանկ»-ի Վարչության նախագահի առաջին տեղակալ Կիրիլ Ցարյովը։

BNPL-ը շահավետ է ոչ միայն գնորդների, այլ նաեւ առցանց խանութների համար. այն թույլ է տալիս ավելացնել միջին չեկը, բարձրացնել վաճառքների եւ նոր հավատարիմ հաճախորդների թիվը, պարզաբանել են բանկում։

McKinsey & Company-ի 2021 թվականի վերջի տվյալներով՝ BNPL-ին բաժին է ընկնում սպառողական վարկավորման շուկայի 2%-ը։ Ռուսաստանյան հատվածի ծավալը դեռեւս դժվար է գնահատել։ Փորձագետները խոստովանում են, որ «Սբերբանկ»-ը կարող է լուրջ խաղացող դառնալ BNPL շուկայում, սակայն նախագծի հաջողությունը կախված կլինի մակրոտնտեսական իրավիճակից եւ կարգավորիչ միջավայրից։

Միաժամանակ, փորձագետները զգուշացնում են, որ BNPL-ը բավականին ռիսկային հատված է ժամկետանցության առումով։ Բանկային POS վարկերի շուկայում, որոնք իրենց մեխանիզմով ամենամոտն են այս հատվածին, ժամկետանց պարտքերի մակարդակը տատանվում է 10%-ից մինչեւ 20%: Այսպիսով, դեֆոլտների մակարդակը BNPL հատվածում կարող է հասնել մոտ 25%-ի:

«Infoline-Վերլուծություն» գործակալության համաձայն՝ 2022 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, Ռուսաստանում առցանց վաճառքներն աճել են 65%-ով՝ փետրվար-մարտ ամիսներին որոշ ապրանքների նկատմամբ աժիոտաժային պահանջարկի ֆոնին՝ գերազանցելով 1,2 տրիլիոն ռուբլին։

Տնտեսական ճգնաժամը, բնակչության եկամուտների եւ սպառողական վարկավորման ծավալների նվազումն արդեն իսկ հանգեցրել են 2022 թվականի երկրորդ եռամսյակից ապրանքային խմբերի մեծ մասի վաճառքների կրճատմանը: Այնուամենայնիվ, չնայած երկրորդ եռամսյակում դինամիկայի լոկալ վատթարացմանը՝ 2022 թվականին ապրանքների առցանց վաճառքների 1,5 անգամ աճի ներուժ կա՝ մինչեւ ավելի քան 6 տրիլիոն ռուբլի։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 

Դիտում՝ 43923
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai