ՌԴ-ում ներկայացվել է բլոկչեյն հարթակ, որը կարող է SWIFT-ին այլընտրանք դառնալ
03.06.2022 | 11:24 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ rostec.ru

RB.ru պորտալի փոխանցմամբ, CELLS-ը մշակվել է Նովոսիբիրսկի ծրագրային համակարգերի ինստիտուտի կողմից, հարթակն անհրաժեշտ է բաշխված ռեեստրի տեխնոլոգիայի վրա հիմնված ծրագրային պրոդուկտների եւ ծառայությունների էկոհամակարգի ստեղծման համար: Հարթակի համակարգը բազմաֆունկցիոնալ է եւ թույլ է տալիս կատարել միջազգային վճարումներ, բազմարժութային գործարքներ, օգտատերերի նույնականացում եւ պահել թվային արժույթ։
«Բլոկչեյն հարթակի վրա հիմնված թվային վճարային համակարգը կարող է օգտագործվել որպես SWIFT-ի լիարժեք փոխարինում՝ ապահովելով բարձր արագություն, անվտանգություն եւ առանց հետ կանչման գործարքներ։ Համակարգը հնարավորություն կտա անցնել ազգային արժույթներով հաշվարկների, կվերացնի պատժամիջոցների ռիսկը եւ քլիրինգի մասնակիցներին կապահովի ֆինանսական ազգային քաղաքականության անկախություն»,- ասել է «Ռոստեխ»-ի գործադիր տնօրեն Օլեգ Եվտուշենկոն։
CELLS-ի հիման վրա ներդրվում են նաեւ տվյալների պահպանման համակարգը, ցանցահենային եւ DDOS հարձակումներից պաշտպանված վեբ հավելվածներ ստեղծելու համար բլոկչեյն հարթակը, «թվային անձնագրի» ծառայությունը, «բնակարանային եւ կոմունալ թվային ծառայությունների» համակարգը եւ այլն: Հարթակը թույլ է տալիս վայրկյանում կատարել մինչեւ 100 հազար գործարք:
Այս լուծման պոտենցիալ սպառողների շարքում «Ռոստեխ»-ը նշում է ծրագրային պրոդուկտների անկախ մշակողներին, համակարգային ինտեգրատորներին, խոշոր ընկերություններին, իշխանության մարմիններ, ֆինանսական հաստատություններին եւ վարկային կազմակերպություններին:
Հիշեցնենք, որ արեւմտյան պատժամիջոցների պատճառով ռուսաստանյան ութ ֆինանսական հաստատություն արդեն անջատվել է տեղեկատվության եւ վճարումների փոխանցման SWIFT միջազգային միջբանկային համակարգից, եւս երկու բանկ գտնվում է անջատման փուլում։
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: