Ֆրանսիական «հեղափոխական» նեոբանկն ավելի քան $550 մլն է ներգրավել

12.01.2022 | 14:37 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Qonto #Ալեքսանդր Պրոտ #Tiger Global
Փոքր ու միջին բիզնեսին եւ ինքնազբաղվածներին ուղղված ֆրանսիական Qonto առցանց բանկը ներդրումային հերթական փուլի ընթացքում ներգրավել է €486 միլիոն ($551 միլիոն), իսկ վերջինիս գնահատումը հասել է €4,4 միլիարդի (գրեթե $5 միլիարդի), հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը:

Ներդրումային փուլը գլխավորել են ամերիկյան Tiger Global եւ TCV ներդրումային ընկերությունները։ «Սա միայն սկիզբն է մեր ճանապարհի՝ լավագույնս սպասարկելու փոքր ու միջին բիզնեսին եւ ինքնազբաղվածներին»,- ասել է ստարտափի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Պրոտը:

Qonto առցանց բանկը գործարկվել է Ֆրանսիայում 2017 թվականին։ Ինչպես նշել է Պրոտը, Qonto-ն համատեղում է բանկային սպասարկումը, հաշվապահական հաշվառումը եւ ծախսերի կառավարումը: Ծառայությունների գները տատանվում են ամսական սկսած €9-ից՝ ինքնազբաղվածների համար, մինչեւ €249՝ ընկերությունների համար: Բացի այդ, հաճախորդներն օգտագործում են Qonto-ի ծառայություններն ընկերություն գրանցելիս՝ սկզբնական վճարը կատարելու համար: «Մեր հաճախորդների մոտ մեկ երրորդը մեզ հետ է ստեղծել իրենց ընկերությունները»,- ասել է Պրոտը:

Qonto-ի հաճախորդների թվում են 220 000 ձեռնարկություններ եւ ինքնազբաղվածներ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում եւ Իսպանիայում: Ֆինանսավորման նոր փուլի շնորհիվ ստարտափն ակնկալում է մինչեւ 2025 թվականը դառնալ 1 միլիոն կորպորատիվ հաճախորդների համար առաջնահերթ ֆինանսական լուծում։ Ակնկալվում է, որ ընկերության աշխատակիցների թիվը 500-ից կհասնի 2000-ի։

«Գործարկումից ի վեր մենք շարունակաբար ձգտել ենք ստեղծել այնպիսի ֆինանսական լուծում, որը կոգեշնչի ՓՄՁ-ներին եւ ինքնազբաղվածներին ավելիին հասնելու: Ֆինանսավորման այս նոր փուլը մեզ համար հիանալի հնարավորություն է արագացնելու մեր գերաճի հետագիծը՝ ի շնորհիվ ներդրումների մեր պրոդուկտի, հաճախորդների սպասարկման եւ նոր տաղանդներ ներգրավելու կարողության մեջ: Ֆինանսավորման այս փուլը բացահայտում է ֆրանսիական եւ եվրոպական տեխնոլոգիական էկոհամակարգի անհավանական դինամիզմը»,- նշել է Ալեքսանդր Պրոտը:

Իսկ Tiger Global ընկերության գործընկեր Ջոն Կերտիուսն ընդգծել է, որ «Qonto-ն հեղափոխություն է կատարել ՓՄՁ-ների եւ ինքնազբաղվածների ֆինանսավորման հարցում՝ համատեղելով պարզությունը ունիվերսալ ծառայության հետ»:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 18351
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW