Չինաստանի իշխանությունները մտադիր են կիսել Ջեկ Մայի Ant Group ընկերությանը պատկանող Alipay վճարային ծառայությունը եւ ստեղծել առանձին հավելված, որը կզբաղվի ընկերության՝ բարձր եկամտաբերություն ապահովող փոխառությունների բիզնեսով:Այս մասին հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Financial Times-ի աղբյուրներին: Չինաստանի կարգավորիչ մարմիններն արդեն պահանջել են, որպեսզի Ant Group-ն անջատի իր երկու բիզնեսները` ավանդական վարկային քարտին նման Huabei-ը եւ փոքր չապահովված փոխառություններով զբաղվող Jiebei-ը: Հիմա նրանք նաեւ ցանկանում են, որ այս երկու բիզնեսները ներկայացված լինեն առանձին հավելվածում:Բացի այդ, նախատեսվում է, որ Ant Group-ն օգտատերերի մասին տվյալները, որոնցից կախված են փոխառությունների վերաբերյալ որոշումները, կփոխանցի նոր համատեղ ձեռնարկությանը, որտեղ պետությունը մասնաբաժին կունենա: «Կառավարությունը գտնում է, որ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների մենաշնորհը հիմնված է տվյալների նկատմամբ նրանց վերահսկողության վրա: Կառավարությունը ցանկանում է վերջ տալ դրան»,- ասել է աղբյուրներից մեկը: «Չինաստանի իշխանությունների ծրագիրը ենթադրում է, որ Ant Group-ը կկորցնի վարկառուների վարկունակությունն ինքնուրույն գնահատելու հնարավորությունը: Alipay-ի օգտատիրոջ հայցադիմումը նախ կուղարկվի համատեղ ձեռնարկություն, որտեղ կպահպանվի նրա մասին տեղեկատվությունը, իսկ հետո միայն Huabei-ին եւ Jiebei-ին՝ վարկ տրամադրելու համար»,- գրում է պարբերականը:Banks.am-ը հիշեցնում է, որ անցած տարի Ant Group-ը նախատեսում էր իրականացնել պատմության մեջ ամենամեծ՝ մոտ $35 մլրդ-ի IPO: Սակայն բորսա դուրս գալուց երկու օր առաջ բաժնետոմսերի տեղաբաշխումը դադարեցվել էր։ Ant-ում հայտարարել էին, որ դա տեղի է ունեցել Չինաստանի ֆինտեխ ընկերությունների կարգավորման կանոնների փոփոխության պատճառով։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 9856