Ռուսաստանում գործարկվել է առաջին ռոբոտ բանկիրը

13.09.2021 | 09:53 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#«Պրոմոբոտ» #բանկ #ռոբոտ
Սիմֆերոպոլի օդանավակայանի բանկային մասնաճյուղերից մեկում գործարկվել է «Պրոմոբոտ» ընկերության ռոբոտը, որը կարող է գրանցել բանկային քարտեր եւ բացել հաշիվներ։ Սա առաջին նման ռոբոտն է Ռուսաստանում։

Այս մասին ՏԱՍՍ-ին պատմել է «Պրոմոբոտ» ընկերության զարգացման գծով տնօրեն Օլեգ Կիվոկուրցեւը։

«Ռուսաստանյան «Պրոմոբոտ» ընկերությունը եւ Ռուսաստանյան ազգային առեւտրային բանկը ստեղծել են ռոբոտ, որը կգրանցի բանկային քարտեր: Այսուհետ Ղրիմի բնակիչներն ու հյուրերը կկարողանան արագ եւ անվտանգ ստանալ բանկային քարտ կամ հաշիվ բացել բանկի մասնաճյուղում»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ռոբոտներին արդեն կարելի է հանդիպել տարբեր բանկերի մասնաճյուղերում, սակայն, ըստ մշակողների, սա առաջին ռոբոտն է, որը կարող է ոչ միայն խորհրդատվություն տրամադրել, այլեւ մատուցել բանկային ծառայություններ:

«Պրոմոբոտ» ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին Պերմում: Ընկերության ռոբոտներն օգտագործվում են աշխարհի 43 երկրներում՝ որպես ադմինիստրատորներ, պրոմոութերներ, խորհրդատուներ, ուղեվարներ եւ կոնսերժներ՝ փոխարինելով կամ լրացնելով «կենդանի» աշխատակիցներին: Ընկերության բոլոր պրոդուկտները մշակվում եւ արտադրվում են Ռուսաստանում:

Այս տարի ռուսաստանյան ռոբոտը գործարկվեց նաեւ հայաստանյան «Իդեալ» խանութների ցանցում՝ խորհրդատվություն տրամադրելով գնորդներին հայերեն եւ ռուսերեն լեզուներով: Ռոբոտի արհեստական բանականությունը վերլուծեց եւ հիշեց 120 000 ապրանքանմուշ։ Ըստ մշակողների՝ այն այսօր ռոբոտում օգտագործվող ապրանքների մասին տվյալների ամենամեծ ծավալն է աշխարհում: Հետազոտություններն ու փորձարկումներն իրականացվել են մի քանի ամիս՝ Ռուսաստանում եւ Հայաստանում:



Երկու տարի առաջ մենք տեղեկացրել էինք, որ «Պրոմոբոտ» ընկերության ռոբոտները կաշխատեն Օմանի բանկերից մեկում։ Բանկային բաժանմունքները խորհրդատու ռոբոտներով համալրելու փորձնական նախագծի մասին պայմանագիրը կնքվել էր Օմանի Ազգային բանկի հետ: Ռուսաստանյան ռոբոտները պետք է խորհուրդներ տային հաճախորդներին, պատմեին բանկի ծառայությունների մասին, պատասխանեին հարցերի, օգնեին լրացնել փաստաթղթեր՝ բանկի անձնակազմին ազատելով գործառույթների մի մասից: Խոսքը 40 միավոր տեխնիկայի մասին էր, պայմանագրի արժեքը կազմում էր ավելի քան $1 միլիոն:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 8937
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW