Աշխարհում թվային բանկերի միայն 5%-ն է շահութաբեր

01.09.2021 | 10:17 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#BCG #թվային բանկեր #շահույթ

The Boston Consulting Group-ի (BCG) տվյալներով՝ ամբողջ աշխարհում գործող 249 թվային բանկերից միայն 13 ֆինանսական հաստատությունն է շահույթ ստանում, ինչը կազմում է դրանց ընդհանուր թվի 5%-ը, գրում է «Իզվեստիա»-ն:

Շահութաբեր թվային բանկերի մեծ մասը գտնվում է Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Այնտեղ գործում է 10 այդպիսի կազմակերպություն, որոնց թվում են, օրինակ, չինական WeBank-ը եւ Afbank-ը, ճապոնական SonyBank-ը եւ Jibun Bank-ը ու կորեական KakaoBank-ը:

Եվրոպական տարածաշրջանում գործում է միայն երկու շահութաբեր վարկային հաստատություն՝ բրիտանական OakNorth Bank-ը եւ Starling Bank-ը: Իսկ ռուսաստանյան ֆինանսական կազմակերպություններից հաջողակների ցանկում ընդգրկվել է Տինկոֆ Բանկը: Հատկանշական է, որ այս ձեւաչափով աշխատող ամերիկյան ոչ մի ընկերությանը չի հաջողվել շահույթ ապահովել:

Ինչպես նշում են BCG-ում, հաջողակ թվային ֆինանսական հաստատություններն ունեն մի քանի ընդհանրություններ: Շահութաբեր բանկերը շատ ուժեղ առաջարկներ են ներկայացնում մանրածախ վարկավորման առումով: Առաջատարների համար մեկ այլ միավորող գործոն է կամ զգալի բիզնես փորձ ունեցող խոշոր ընկերությունների աջակցությունը, կամ մեծ էկոհամակարգի առկայությունը:

Բացի այդ, հաջողության հասնելու համար անչափ կարեւոր է գոյություն ունեցող ակտիվների օգտագործումը, թվային գործարքների արագ մասշտաբացումը եւ ժամանակի ընթացքում առաջընթացի պահպանումը, ասված է հետազոտության մեջ: Վերջինս հատկապես կարեւոր է ավանդական բանկերի հետ մրցակցության աճի պայմաններում, որոնք նույնպես սկսել են ներդրումներ կատարել հաճախորդական փորձի եւ էկոհամակարգերի զարգացման մեջ: Իսկ երկարաժամկետ հեռանկարում թվային վարկային հաստատությունները պետք է կենտրոնանան ճկուն կառավարման եւ մասշտաբացում ապահովող տեխնոլոգիաների վրա:

«Բոլոր այս պայմանները մենք տեսնում ենք առաջատարների մոտ, ներառյալ՝ ռուսաստանյան «Տինկոֆ»-ը, որը ոչ միայն ներառվել է աշխարհի 13 շահութաբեր թվային բանկերի ցանկում, այլեւ դարձել է առաջատարներից մեկն իր ծառայություններով բնակչության ծածկույթի առումով` ապահովելով ավելի քան 9% ցուցանիշ»,- նշել BCG-ում:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 

Դիտում՝ 8393
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW