Cleo` հումորով, հեգնանքով եւ ակտիվ դիրքորոշմամբ ֆինտեխը
14.05.2021 | 13:45 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ amazonaws.com

Չատբոտը նույնիսկ կարող է լավ «այրել» վատնող օգտատիրոջը: Cleo-ի քոնթենթ ստեղծող բաժնի (copywriting) ղեկավար Էրլ Մայերսը պատմել է, որ իր թիմը ստեղծում է բրենդի ձայնը:
«Եթե դիտարկենք ֆինտեխ ոլորտի այլ նախագծեր, ապա քչերն են առաջարկում անսովոր գործառույթներ: Բրենդի ձայնը մեր հիմնական եզակի առեւտրային առաջարկն է»,- Մայերսի խոսքերն է մեջբերում Rusbase-ը:
Չափազանց մրցակցային շուկայում այս մոտեցումը կարող է առավելություն ապահովել: Այսպես՝ Cleo-ն արդեն ձեռք է բերել 4 միլիոն օգտատեր: Ահա, թե ինչից է կազմված այս բրենդի կերպարը:
Համարձակ հումոր: Ի տարբերություն ֆինանսների կառավարման ավանդական ծառայությունների, այն ունի «այրման ռեժիմ»: Չատբոտը կարող է անկեղծորեն ամոթանք տալ օգտատիրոջը՝ օգտագործելով GIF պատկերներ եւ սուր մեկնաբանություններ՝ ասելու համար, թե որքան շատ է նա ծախսել եւ որքան քիչ խնայել:
Հեգնանք: Cleo-ն պահպանում է հեգնական երանգը նույնիսկ «այրման ռեժիմից» դուրս: Օրինակ, այն կարող է տեղեկացնել Amazon-ի եւ Uber-ի վրա կատարված ծախսերի մասին որպես ձեռքբերում`սարսափեցնելով տնտեսող սպառողներին:
Ակտիվ դիրքորոշում: Z սերունդը սպասում է, որ բրենդները ոչ միայն կարծիք ունենան սոցիալական կամ քաղաքական կարեւոր հարցերի վերաբերյալ, այլեւ ակտիվորեն արտահայտվեն: Եվ Cleo-ն հենց այդպես էլ վարվում է: Օրինակ, ընկերության բլոգում գրառում կա երգչուհի Բրիթնի Սփիրսի եւ նրա նկատմամբ անարդար խնամակալության մասին: Իր հայտարարության մեջ Cleo-ն սատարում է նրան եւ «բոլոր կանանց, ովքեր չեն կարող վերահսկել իրենց կյանքը կամ ֆինանսները ոչ իրենց ընտրությամբ»:
Էրլը պատմում է, որ իր թիմը մեծ ուշադրություն է դարձնում սահմաններին՝ դրանցում ազատություն ունենալու համար: Նախ եւ առաջ, Cleo-ն չի քննադատի օգտատիրոջը վատ ֆինանսական որոշումների համար, քանի դեռ չի ստացել դրա թույլտվությունը: Հավելվածը պահանջում է համաձայնություն «այրման ռեժիմի» համար:
Cleo-ի առաքելությունն է օգնել օգտատերերին զարգացնել խելացի ծախսելու եւ խնայելու սովորությունները: Սակայն նման ծառայությունները չափազանց շատ նյարդայնացնող ծանուցումներ ունեն, եւ ի վերջո դրանք պարզապես անջատվում են: Cleo-ն փորձում է չձանձրացնել՝ հավատարիմ մնալով ամենակարեւոր արժեքներին՝ հնարամտությանը, ազնվությանը, կարեկցանքին եւ հումորին:
Որպես քոնթենթ ստեղծող բաժնի ղեկավար, էրլը պահպանում է բովանդակության կայուն որակ: «Բոլոր ընկերություններից, որտեղ ես աշխատել եմ, կա երկու բան, որոնք Cleo-ն ամենալավն է անում: Դրանցից մեկն այն աշխատասենյակն է, որտեղ բոլոր քոնթենթ գրողները հավաքվում են ամեն ուրբաթ: Սա ամբողջովին բաց գործընթաց է. մենք բոլորս միասին ենք: Եվ ես կարծում եմ, որ սա շատ կարեւոր է»,- ասում է նա:
Երկրորդը՝ հեղինակների որոնումն է, ովքեր ապրում եւ շնչում են Cleo-ի բրենդի էությամբ: Էրլը նշում է, որ կերպարի անունից գրելը հեշտ չէ, եւ ընկերությունը նախընտրում է նրանց, ովքեր իրենց խառնվածքով մոտ են Cleo-ի ոգուն:
«Z սերունդը տարբերվում է նրանով, որ չի սիրում երեսպաշտություն, ճանաչում է անհատական ճշմարտություններ, գործում է պրագմատիկ կերպով եւ շատ է հարգում դիմադրությունն ընդունված նորմերին: Cleo հավելվածին հաջողվել է ներգրավել այս լսարանին, քանի որ այն գործում եւ շփվում է աշխարհի հետ` համաձայն այս սերնդի սկզբունքների: Ստեղծագործական մոտեցումը բրենդին ապահովել է ընկերության հաջողությունը»,- գրում է պարբերականը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
15.04.2025 | 16:34 Նորություններ
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: