MasterCard-ը կօգնի բանկերին բացահայտել կիբերսպառնալիքները

03.11.2020 | 10:17 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#MasterCard #Cyber Secure
MasterCard միջազգային վճարային համակարգը ներկայացրել է գործիքակազմ, որը հնարավորություն կտա բանկերին գնահատել կիբերռիսկերն իրենց էկոհամակարգերում եւ կանխել հնարավոր խախտումները:

Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, Cyber Secure անվանումը ստացած լուծումը օգտագործում է արհեստական բանականություն (ԱԲ)՝ տվյալների վերլուծության եւ հնարավոր խնդիրների բացահայտման համար:

Cyber Secure լուծումը հիմնվում է RiskReacon ընկերության կողմից մշակած տեխնոլոգիայի վրա: MasterCard-ը ձեռք է բերել այդ ընկերությունը դեռեւս անցած տարվա դեկտեմբերին:

Cyber Secure-ը տվյալներ է հավաքում բաց հանրային եւ մասնավոր աղբյուրներից, այնուհետեւ օգտագործում է ԱԲ-ն հավաքված տվյալները գնահատելու համար՝ ըստ ենթակառուցվածքի անվտանգության չափանիշների:

Cyber Secure-ի աշխատանքի արդյունքում կազմվում է զեկույց, որը պարունակում է կիբերանվտանգության ընդհանուր գնահատական եւ բացահայտված խնդիրների ամբողջական վերլուծություն, որոնցից յուրաքանչյուրին տրվում է կարեւորության համապատասխան կատեգորիա:

MasterCard-ում գտնում են, որ իրենց նոր ծառայությունը կարող է օգտագործվել բանկերի կողմից սպառնալիքների բացահայտման եւ դրանց վերացման առաջնահերթությունների դասակարգման համար: Դրանից բացի, Cyber Secure-ի հիման վրա ֆինանսական կառույցները կարող են ծառայություններ առաջարկել իրենց բիզնես հաճախորդներին:

MasterCard-ի կիբեռնետիկ եւ խելացի լուծումների գծով նախագահ Աջայ Բխալան ասել է, որ «աշխարհը բախվում է համակարգչային համակարգերը կոտրելու խնդրի հետ, որի ընդհանուր վնասը գնահատվում է $5,2 տրլն»: Իր խոսքով՝ «դա սպառողական վստահությանն ուղղված ամենամեծ սպառնալիքներից մեկն է»:

MasterCard-ի տվյալներով՝ 2019թ. արհեստական բանականության վրա հիմնված ընկերության անվտանգության համակարգերը հնարավորություն են տվել իր հաճախորդներին պահպանել $20 մլրդ ծավալով գումար, որը հակառակ դեպքում կգողացվեր չարագործների կողմից:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 17670
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW