Viber-ը մուտք է գործում ֆինտեխ շուկա

02.11.2020 | 09:47 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Viber #չատ բոթ #վճարումներ
Viber մեսենջերի սեփականատեր Rakuten Viber ընկերությունը հայտարարել է ֆինտեխ շուկա մուտք գործելու եւ «Վճարումներ չատ բոթերում» (Chatbot Payments) ծառայության գործարկման մասին:

Ինչպես հաղորդում է Сnews.ru-ն, այսուհետ օգտատերերը հնարավորություն կունենան օգտագործել հավելվածը ապրանքներ եւ ծառայություններ գնելու համար՝ վճարումներ կատարելով Google Pay-ի կամ սարքերի վրա առկա այլ վճարային համակարգի միջոցով:

Viber-ը որոշել է չսահմանափակվել մեսենջերի գործառույթներով, այլ կառուցել ծառայությունների հարթակ, որը կբավարարի ժամանակակից օգտատերերի անվտանգության եւ գործառույթների բազմազանության բոլոր պահանջները։ Առաջին երկիրը, որտեղ կգործարկվի ծառայությունը, կդառնա Ուկրաինան, իսկ 2021թ. Viber-ը նախատեսում է գործարկել վճարումները նաեւ այլ շուկաներում, այդ թվում՝ Ռուսաստանում։

Նոր գործառույթը հնարավորություն կտա անվտանգ գնել ծառայություններ եւ ապրանքներ անմիջապես վաճառողներից՝ Viber-ում իրենց հեղինակազորված չատ բոթերում։ Օգտատերը պետք է ավելացնի իր վարկային կամ դեբետային քարտը Google Pay-ի օգտահաշվին կամ մոբայլ վճարումների այլ համակարգին, եթե իր բանկը սպասարկում է այդ ծառայություններից որեւիցե մեկը, որից հետո վճարման գործառույթը հասանելի կլինի բոլոր չատ բոթերում Viber-ի ծրագրային ինտերֆեյսի (API) հիման վրա։

Բիզնեսի կողմից իրականացվում են հետեւյալ քայլերը. վաճառողը կամ ընկերությունը, որը ցանկանում է վճարումներ ընդունել Viber-ում, պետք է միանա այդ տեսակի վճարումներ իրականացնող ծառայությունների մատակարարողին, ստեղծի Viber-ում չատ բոթ եւ թույլատրի վճարումները։

Viber-ի չատ բոթերի հարթակը ունի հետեւյալ առավելությունները։

Հասկանալի է բիզնեսի համար. «Վճարումներ չատ բոթերում» գործառույթը պարզ միջոց է փոքր, միջին կամ խոշոր ընկերությունների համար՝ Viber-ը որպես վաճառքների կապուղիներից մեկը օգտագործելու համար։

Ընդլայնվող է. ապահովում է արագ մուտք ցանկացած երկրի շուկա, որտեղ հասանելի են մոբայլ հեռախոսներով վճարումները։

Հարմար է օգտատերերի համար. «Վճարումներ չատ բոթերում» գործառույթը հնարավորություն է տալիս գնումներ կատարել, վճարել ծառայությունների դիմաց (օրինակ՝ կոմունալ ծառայություններ, առաքում, տրանսպորտ) ընդամենը մի քանի հպումով մեսենջերում։

Անվտանգ է. վճարումների մասին բոլոր գաղտնի տեղեկատվությունը ծածկագրված է եւ չի փոխանցվում չատ բոթերին, Viber-ին կամ երրորդ անձանց։

Viber-ը համագործակցում է չատ բոթեր մշակող եւ վճարային ծառայություններ մատակարարող հուսալի գործընկերների հետ, որպեսզի նոր գործառույթը հասանելի դարձնի մեսենջերի միլիոնավոր օգտատերերին ամբողջ աշխարհում։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 17088
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW