PwC. Բլոկչեյնի կիրառումից գլոբալ տնտեսությունը կարող է $1,7 տրլն-ի օգուտ ստանալ
14.10.2020 | 12:27 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ thecriptonist.ru

Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, այս մասին գրում է PwC աուդիտորական եւ խորհրդատվական միջազգային ընկերությունն իր՝ «Վստահության ժամանակը. ինչպես է բլոկչեյնը փոխակերպում բիզնեսն ու տնտեսությունը» զեկույցում:
PwC-ի մասնագետները վերլուծել են բլոկչեյնի օգտագործման հինգ հիմնական ուղղություն՝ գնահատելով այս կամ այն ոլորտում տեխնոլոգիայի ներդրումից ստացվող հեռանկարային տնտեսական ազդեցությունը: Հետազոտության համաձայն՝ շրջադարձային կարող է լինել 2025 թվականը, երբ համաշխարհային մասշտաբով տնտեսության մեջ ներդրվեն բլոկչեյնի տարբեր նախագծեր:
Սպասվում է, որ 2030թ. բլոկչեյնը հնարավորություն կտա ավելացնել համաշխարհային ՀՆԱ-ն $1,76 տրլն-ով (ՀՆԱ-ի 1,4%-ը): Վերլուծաբանների կանխատեսմամբ՝ առավելապես մեծ օգուտ տեխնոլոգիայից կստանա Չինաստանը ($440 մլրդ), որը Հնդկաստանի եւ Ճապոնիայի հետ միասին կդառնա տեխնոլոգիայի զարգացման շարժիչ ուժը ասիական տարածաշրջանում:
ԱՄՆ-ն այս ցուցանիշով զիջում է Չինաստանին. բլոկչեյնը Ամերիկային կարող է բերել լրացուցիչ $407 մլրդ: Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ինչպես նաեւ վերը նշված Հնդկաստանն ու Ճապոնիան եւս զգալի օգուտ կստանան բլոկչեյնի կիրառումից. դիտարկվող ժամանակահատվածում այս երկրներից յուրաքանչյուրի ՀՆԱ-ն կավելանա ավելի քան $50 մլրդ-ով:
Ինչպես արդեն նշվեց, PwC-ն առանձնացրել է բլոկչեյնի կիրառման հինգ հիմնական ուղղություն: COVID-19 համավարակի պայմաններում մատակարարումների շղթաներին հետեւելն առաջնային գործառույթ է դարձել շատ ընկերությունների համար: Վերլուծաբանները կարծում են, որ հենց այս ոլորտի վրա բլոկչեյնն առավելապես մեծ ազդեցություն կունենա. տեխնոլոգիայի կիրառումից օգուտն այստեղ կարող է կազմել $962 մլրդ:
Բլոկչեյնի օգտագործման շնորհիվ վճարումների եւ ֆինանսական ծառայությունների ոլորտը կարող է աճել $433 մլրդ-ով, հաշիվների կառավարման ոլորտը՝ $224 մլրդ-ով, պայմանագրերի եւ վեճերի կարգավորման ոլորտը՝ $73 մլրդ-ով եւ, վերջապես, հաճախորդների ներգրավման ոլորտը՝ $54 մլրդ-ով:
Ոլորտային մակարդակում խոշորագույն շահառուներ կհանդիսանան պետական կառավարման, կրթության եւ առողջապահության ոլորտները: PwC-ի գնահատականով՝ 2030թ. այդ ոլորտներում բլոկչեյնի օգտագործումից ստացվող ընդհանուր օգուտը կհասնի $574 մլրդ-ի:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: