Մինչեւ տարեվերջ Ռուսաստանում նախատեսում են ընդունել օրենք, որը կընդլայնի կենսաչափական տեխնոլոգիայի կիրառումը՝ հնարավորություն ընձեռելով բանկերին խանութներում եւ սրճարաններում շահագործման հանձնել դեմքով վճարումները:Ինչպես գրում է «Իզվեստիա»-ն, ներկայումս միասնական կենսաչափական համակարգի կիրառմամբ փորձնական ծրագիր գործարկել է ՎՏԲ-ն՝ «Լենտա» հիպերմարկետում: Իսկ միասնական կենսաչափական համակարգի օպերատոր հանդիսացող Ռոստելեկոմում նշել են, որ տեխնոլոգիան փորձարկվում է վենդինգային սարքեր արտադրողների հետ:ՎՏԲ-ում կարծում են, որ տեխնոլոգիան հարմար կլինի գնորդների համար ինքնասպասարկման դրամարկղերում, ինչը կկրճատի խանութների անձնակազմին ուղղված ծախսերը: Դրանից բացի, քաղաքացին հնարավորություն կունենա առեւտրային կետում վճարել գնումների դիմաց, անգամ եթե մոռացել է քարտը տանը, իսկ սմարթֆոնը լիցքաթափված է: Դեմքով վճարում կատարելու համար հաճախորդին անհրաժեշտ է հանձնել տվյալները միասնական կենսաչափական համակարգ: Վերջին տվյալներով՝ այդ համակարգում պահվում է մոտ 150 հազ. ծեփապատճեն: Միաժամանակ, բանկերն ինքնուրույն հավաքում են դեմքի եւ ձայնի նմուշներ սեփական բազայում: Օրինակ, ինչպես նշել է Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը, բանկի համակարգում պահվում են «միլիոնավոր» ծեփապատճեներ:«Կորոնավիրուսի համավարակը մի քանի անգամ ավելացրել է միասնական կենսաչափական համակարգից օգտվողների թիվը. ինչպես նշել են Ռոստելեկոմում, վերջին կես տարվա ընթացքում տրամադրվել է նույնքան ծառայություն, որքան նախորդ մեկուկես տարվա ընթացքում: Ընկերությունում համոզված են, որ կենսաչափական վճարումը կրճատում է մեկ հաճախորդի սպասարկումը 20-ից մինչեւ 5 վայրկյան»,- գրում է պարբերականը:Այնուամենայնիվ, ինչպես կարծում է Deloitte-ի ներկայացուցիչ Նատալյա Տաբոլինան, կենսաչափական տեխնոլոգիաները կրում են ինչպես տեղեկատվության արտահոսքի, այնպես էլ գնումների հետ կապված խարդախության ռիսկեր: Իր խոսքով՝ տեխնոլոգիայի գործարկումն այսօր վտանգավոր է ինչպես բանկի, այնպես էլ վաճառողի համար: Մյուս կողմից, նա գտնում է, որ ապագայում տեխնոլոգիաները հնարավորություն կտան օպտիմալացնել անձնակազմի աշխատանքը եւ ներգրավել ավելի շատ հավատարիմ հաճախորդներ: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 11311