Ֆինտեխ ընկերությունների վենչուրային ֆինանսավորումը զգալիորեն կրճատվել է կորոնավիրուսի համավարակի բացասական հետեւանքների ֆոնին։Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, նման եզրահանգման են եկել CB Insights վերլուծաբաններն իրենց հերթական հետազոտության մեջ։2020թ․ առաջին եռամսյակում ֆինտեխում վենչուրային կապիտալի ներդրումների ցուցանիշներն ընկել են մինչեւ $6,1 մլրդ (ելնելով 404 գործարքների վերլուծությունից)։ Այս ցուցանիշները դարձել են վատագույնը վերջին 4 տարվա ընթացքում։Վերլուծությունը վկայում է, որ ընկերությունների մեծ մասը պատրաստվում է կորոնավիրուսի համավարակի հետեւանքներին։ Այդ թվում, ստարտափներից շատերը արագացրել են իրենց մշակումները տնտեսական աճի տեմպի հնարավոր դանդաղեցման նախաշեմին։Ֆինտեխ ստարտափների տեսանկյունից ամենաշատը տուժել է Չինաստանը․ 2020թ․ առաջին եռամսյակում Չինաստանի ֆինտեխ ոլորտը ցուցադրել է ամենավատ ցուցանիշները 2015թ․ ի վեր։ Ըստ CB Insights-ի վերլուծաբանների՝ պատճառը նրանում է, որ կորոնավիրուսի բռնկումների ֆոնին բիզնես ակտիվությունն երկրում զգալիորեն նվազել է։ Այսպես, առաջին եռամսյակում Չինաստանում ֆինտեխ ընկերությունների մասնակցությամբ կնքվել է ընդամենը 29 գործարք՝ $175 մլն-ի։ Համեմատության համար՝ 2019թ․ չորրորդ եռամսյակում եղել է 33 գործարք՝ $299 մլն-ի։Ֆինտեխ ընկերությունների ֆինանսավորման կրճատումը սկսվեց Չինաստանում, սակայն միտումն արագորեն տարածում ստացավ։ Օրինակ, այլ ասիական երկրներում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում ու Ավստրալիայում ներդրումների ծավալը ֆինտեխ ոլորտում անցյալ տարվա հետ համեմատ կրճատվել է մեկ չորրորդով։Հատկանշական է, որ ցուցանիշների ընդհանուր անկման ֆոնին, 2020թ․ առաջին կիսամյակում վենչուրային կապիտալով ֆինտեխ գործարքների աճ գրանվցել է միայն Աֆրիկայում։Դիտարկվող ժամանակահատվածում ոլորտում հայտնվել է $1 մլրդ արժեքով ընդամենը 3 ընկերություն՝ HighRadius, Pine Labs եւ Flywire։ $1 մլրդ-ը գերազանցող կապիտալիզացիայով Ֆինտեխ ընկերությունների թիվը հասել է 67-ի։ Դրանց ընդհանուր կապիտալիզացիան կազմել է $253 մլրդ։ «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 14524