Առաջին անգամ Հայաստանում Evocabank-ը ներկայացնում է ուսանողական վարկի դիմելու առցանց տարբերակ՝ EvocaTOUCH հավելվածի միջոցով։Ինչպես նշել են բանկում, վարկին դիմելու համար պարզապես անհրաժեշտ է`- Ներբեռնել EvocaTOUCH հավելվածը,- Հավելվածից սեղմել Ստանալ վարկ,- Ընտրել Ուսանողական վարկ,- Լրացնել մի քանի տվյալ եւ վերջ։Վարկի դիմումի պատասխանը ստացվում է տեղում՝ արդյոք դիմողը համապատասխանում է ուսանողական վարկի պահանջներին։Դիմումի պատասխանը ստանալուց հետո վարկը վերջնական հաստատվում եւ ձեւակերպվում է մինչեւ 3 աշխատանքային օրում։Ուսանողական վարկը տրամադրվում է մինչեւ 10 տարի մարման ժամկետով, առավելագույնը 2,800,000 դրամի չափով` ուսման ամբողջ ընթացքի համար (ուսումնառության ընդհատում չի համարվում ՀՀ ՊՆ ԶՈւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու տարիները)՝ առավելագույնը 4 տարի, առավելագույնը 4 մասով, իսկ յուրաքանչյուր մասի գումարը չի կարող գերազանցել 700,000 դրամը կամ մեկ ուսումնական տարվա վարձի չափը։Վարկի անվանական տոկոսադրույքը 9% է (տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 9.38%), որից պետությունը սուբսիդավորում է`- 2%-ը` բոլոր ուսանողների համար, - 3%-ը՝ առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար։ 2020թ․ մայիսի 1-ից մինչեւ 2020թ․ դեկտեմբերի 31-ը վարկառու ուսանողների կողմից վճարման ենթակա տարեկան տոկոսադրույքը կկազմի`- 0%` 80% եւ ավելի ՄՈԳ ունեցող ուսանողների համար (փաստացի տոկոսադրույքից տարբերությունը կսուբսիդավորվի պետության կողմից: 0%-4% անվանական տոկոսադրույքի դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 0%-4,08%), - 4%՝ 80%-ից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողների համար (փաստացի տոկոսադրույքից տարբերությունը կսուբսիդավորվի պետության կողմից: 0%-4% անվանական տոկոսադրույքի դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 0%-4,08%) ։ Այլ լրացուցիչ վճարներ եւ միջնորդավճարներ չկան։Ուսման ընթացքում մարվում են միայն վարկի տոկոսները, իսկ ուսման ավարտից հետո կատարվում են վարկի մայր գումարի եւ տոկոսագումարների հավասարաչափ մարումներ։Վարկը տրամադրվում է անկանխիկ՝ փոխանցվելով բուհի բանկային հաշվին՝ բուհի կողմից տրված հաշիվ-ապրանքագրի հիման վրա։Վարկի համար կարող են դիմել ՀՀ քաղաքացի հանդիսացող պետական եւ պետական հավատարմագրություն ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի եւ կլինիկական օրդինատուրայի ուսանողները։Ուսանողական վարկի մասին այլ մանրամասներ կարելի է իմանալ այստեղ։ «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 5039