Կորոնավիրուսի համավարակի պայմաններում շարունակվում է աճել անհպում վճարումների թիվը։ MasterCard վճարային համակարգի կողմից 19 երկրների 17 հազ․ մարդկանց շրջանում անցկացրած հարցման արդյունքները վկայում են, որ 2019թ․ առաջին եռամսյակի համեմատ՝ այս տարի նման վճարումների թիվն աճել է 40%-ով։Ինչպես հաղորդում է Вloomchain.ru-ն, MasterCard-ի գլխավոր տնօրեն Աջայ Բանգան պարզաբանել է, որ անհպում վճարումների հանրամատչելիության աճը պայմանավորված է նրանով, որ գնորդները ձգտում են «խանութ մտնել եւ դուրս գալ այնտեղից՝ չփոխանակելով գումարը եւ չդիպչելով տերմինալներին կամ ուրեւէ այլ բանի»։ «Մենք տեսնում ենք անհպում վճարումների օգտագործման աճ եւ կարծում, որ այդ միտումը կշարունակվի նաեւ համավարակից հետո»,- ասել է Բանգան։ MasterCard-ի կողմից հարցվածների 79%-ը հայտնել է, որ անհպում վճարումների հուսալիությունից եւ անվտանգությունից ելնելով՝ օգտվում են բացառապես վճարման այդ տեսակից։ Միաժամանակ հարցվածների գրեթե կեսը (46%-ը) հայտնել է, որ միայն վերջերս է սկսել օգտագործել անհպում վճարումները։ MasterCard-ի վերլուծաբաններն արձանագրել են նաեւ առանց քարտի ներկայացման (card not present) գործարքների թվի աճ․ դրանք բանկային քարտերով այնպիսի գործարքներ են, որոնց ընթացում քարտապանը պլաստիկի հետ միասին ներկա չի գտնվում վճարման վայրում։ Խոշոր քաղաքներում իշխանությունների կողմից ներդրված սահմանափակումների հետեւանքով նման տեսակի վճարումների թիվը տարվա կտրվածքով աճել է 40%-ով։ Միաժամանակ քարտի ներկայացմամբ (card present) գործարքների թիվը կտրուկ նվազել է։ Վերլուծաբանների հետ տեսազանգի ժամանակ Աջայ Բանգան ասել է, որ շուկաների մեծ մասում սպառողական ծախսերի նվազման հետ կապված վիճակը «գտնվում է կայունացման փուլում», ինչը հույս է ներշնչում, որ շուտով այդ ծախսերը կհասնեն «հատակին», եւ շուկաները կսկսեն վերականգնվել։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 15733