Վերջին տարիների ընթացքում ֆինտեխ ստարտափները զոհաբերում էին իրենց եկամտաբերությունը՝ ի օգուտ հաճախորդների աճի։ Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, CB Insights վերլուծական հարթակի փորձագետները կարծում են, որ կորոնավիրուսի համավարակը կստիպի ֆինտեխ ստարտափներին հրաժարվել այդ բիզնես մոդելից, քանի որ ոլորտի ֆինանսավորումը կտրուկ նվազել է։Մասնավորապես, 2020թ․ առաջին եռամսյակում արձանագրվել է ներդրումային գործարքների թվի կտրուկ անկում։ Վերջին տարիների ընթացքում դեկտեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում ֆինտեխ շուկայում արձանագրվում էր միջինում 200-300 գործարք, մինչդեռ 2019-1920թթ․նույն ժամանակահատվածում ոլորտի ընկերությունները ստորագրել են 200-ից պակաս պայմանագիր։Եթե ֆինանսավորման ներկայիս տեմպերը պահպանվեն, ապա 2020-ի առաջին եռամսյակի արդյունքներով չի հաջողվի ներգրավել $6 մլրդ-ից ավել ներդրումներ․ դա նվազագույն ցուցանիշ է, որը ոլորտը չէր տեսել 2017 թվականից։ Վերջերս վենչուրային ընկերությունների ու մասնավոր ներդրողների շրջանում 500 Startups աքսելերատորի կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 83%-ն արդեն զգացել է համավարակի ազդեցությունն իր գործունեության վրա։ CB Insights-ում նշում են, որ ներդրողներն այսօր ակտիվորեն վերացնում են իրենց ակտիվները, որպեսզի ամրացնեն դիրքերը ֆիատային արժույթում։ Վերլուծաբանների կարծիքով՝ ֆինտեխ ընկերությունները նույն կերպ պետք է վարվեն, քանի որ ճգնաժամի ընթացքում ֆինանսավորում ներգրավելը բավականին դժվար եւ, որպես հետեւանք, թանկ զբաղմունք է։Դա նշանակում է, որ իրենց անհրաժեշտ է կենտրոնանալ սեփական ընկերությունների շահութաբերության վրա՝ դժվար ժամանակներին պատրաստ լինելու համար։ Տնտեսական ճգնաժամը կբերի սպառողական եւ կորպորատիվ ծախսերի էլ ավելի կրճատմանը, ինչն, իր հերթին, կհանգեցնի ֆինտեխ ընկերությունների եկամուտների իջեցմանը։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 16803