2019-ը ռեկորդային էր ինշուրտեխի համար
13.04.2020 | 09:25 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://www.pymnts.com/

Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում ինշուրտեխ գործարարների հավաքագրած գումարի ծավալը կազմել է $6,37 մլրդ: Դա այս ոլորտի ամբողջ պատմության մեջ ստացած ֆինանսավորման 33,9%-ն է: Միայն չորրորդ եռամսյակում ներդրողները 75 նախագծում ներդրել են $1,99 մլրդ:
Անցած տարի տեղի է ունեցել 5 ներդրում, որի արդյունքում ընկերությունները դարձել են միլիարդատեր: Արդյունքում, ի հայտ է եկել 5 նոր ընկերություն, որի կապիտալիզացիան գերազանցել է $1 մլրդ-ը: Եվս 3 գործարք բաժին է հասել այն ընկերություններին, որոնց կապիտալիզացիան նախկինում գերազանցել է միլիարդի շեմը:
Անցած տարվա եւս մեկ ռեկորդ է հանդիսացել ներդրումային ռաունդների քանակի 90%-անոց աճը՝ գումարային առումով դրանք գերազանցել են $40 մլն-ը:
Ներդրումների առավել մեծ մասնաբաժին են ապահովել գույքի ապահովագրության ոլորտում իրականացված ինշուրտեխ նախագծերը՝ առաջ անցնելով կյանքի եւ առողջության ապահովագրության ոլորտի նախագծերից:
Աշխարհագրական տեսանկյունից առաջատար է շարունակում մնալ ԱՄՆ-ն, որտեղ գրանցվել է 706 գործարք՝ ավելի շատ, քան մնացած երկրներում: Նրան հաջորդում են՝ Մեծ Բրիտանիան (118 գործարք), Չինաստանը (89), Գերմանիան (59) եւ Հնդկաստանը (47 գործարք):
Երկրների ցանկում, որտեղ ներդրումներ են կատարվում ինշուրտեխ նախագծերում, տեղ են գտել ոչ միայն առաջատար ապահովագրական շուկաներ, այլեւ ապահովագրության տեսանկյունից այնպիսի էկզոտիկ երկրներ, ինչպիսիք են ԱՄԷ-ն (14 ներդրումային ռաունդ, 1-ով ավելին, քան Ճապոնիայում), Չիլին (9), Ինդոնեզիան (6), Քենիան (4):
Ինշուրտեխը դարձել է հիրավի գլոբալ երեւույթ:
Երեւի թե, ամենազարմանալին Willis Towers Watson զեկույցում այն է, որ ինշուրտեխ ստարտափների մի մասը, անգամ նրանք, ովքեր ներդրում են ապահովել, լքել են շուկան:
«Ինշուրտեխ էկոհամակարգը գտնվում է ակտիվ ձեւավորման փուլում, եւ ավելի զարմանալի կլիներ բնական շուկայական ընտրություն չանցած եւ շուկան լքած ընկերությունների բացակայությունը»,- գրում է պարբերականը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: