ՎՏԲ-ն ներկայացրել է տեսաբանկոմատներ՝ կոնտակտային կենտրոնի աշխատակիցների օնլայն խորհրդատվության հնարավորությամբ: Ինչպես հաղորդում է ՎՏԲ-ի մամուլի ծառայությունը, տեխնոլոգիան կկրճատի հաճախորդների սպասարկման ժամանակը եւ կընդգրկի գրասենյակներում մենեջերների ստանդարտ ծառայությունների ավելի քան 90%-ը:«ՎՏԲ-ի նոր բանկոմատը դասվում է VTM (video teller machine) կարգին: Այն ունի լրացուցիչ էկրան եւ սարքավորումներ բանկի աշխատակցի հետ օնլայն ռեժիմով տեսախորհրդակցելու համար: «Մեկ պատուհանի» ռեժիմով ծառայությունների ամբողջական տեսականին ստանալու հնարավորությունը զգալիորեն տնտեսում է ինչպես հաճախորդի, այնպես էլ բանկի ռեսուրսները»,- ասված է հաղորդագրությունում: Այսօրվա դրությամբ նորույթն աշխատում է Մոսկվայում՝ ՎՏԲ-ի երկու մասնաճյուղերում: Տեսախորհրդակցություն անցկացնելու հնարավորությունից բացի, սարքավորումը պահպանել է ՎՏԲ-ի բանկոմատների բազային գործառույթները՝ կանխիկի ընդունում եւ տրամադրում, գումարի փոխանցում, PIN կոդի փոփոխություն, հաշվեկշռի կամ մինի քաղվածքի հարցում: Փորձնական փուլի ավարտից հետո ծառայությունների ցանկը զգալիորեն կընդլայնվի: «Հիմա մենք գործարկում ենք նոր սարքավորումը փորձնական ռեժիմով եւ 2020թ. ամբողջ ընթացքում նախատեսում ենք փուլ առ փուլ ընդլայնել դրա հնարավորությունները նոր ծառայություններով: Տեխնոլոգիան հատկապես պահանջված կլինի վաճառքի հեռավոր կետերում, քանի որ հնարավորություն կտա հաճախորդներին ստանալ սովորական բանկային ծառայություններ ամբողջովին օնլայն ռեժիմով: Սա կարեւորագույն խնդիր է, որի ուղղությամբ մենք հետեւողականորեն շարժվում ենք մինչեւ 2022թ. ռազմավարության շրջանակում»,- ասել է ՎՏԲ-ի մանրածախ բիզնեսի դեպարտամենտի ղեկավար-ավագ փոխնախագահ Միգել Մարկարյանցը: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 19319