Մոսկվայի դպրոցականները վճարային համակարգ են գործարկել

09.01.2020 | 17:08 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Ինբանկ #Яндекс.Деньги #վճարային համակարգ
Մոսկովյան «Նոր դպրոց»-ի բարձր դասարանի աշակերտները՝ ռուսաստանյան Ինբանկի եւ Яндекс.Деньги ընկերությունում աշխատող ծնողների օգնությամբ, ամենամյա բարեգործական դպրոցական տոնավաճառի համար գործարկել են փորձնական ուսուցողական անկանխիկ վճարային համակարգ:

Ինչպես հաղորդում է Ինբանկի մամուլի կենտրոնը, տոնավաճառում ավանդաբար հաշվարկները վարվում էին փայտյա ժետոնների օգնությամբ: 2019-ին դպրոցական տոնավաճառի նորարարություն է դարձել դպրոցականների ստեղծած անկանխիկ վճարային համակարգը:

Խորհրդակցելով փորձագետների հետ՝ պատանիները ռեկորդային ժամանակահատվածում (3 շաբաթ) մշակել են հայեցակարգը, ուսումնասիրել հաճախորդային փորձը, ձեւակերպել դպրոցական վճարային համակարգի նկատմամբ պահանջները եւ հաջողությամբ յուրացրել agile ձեւաչափը՝ գործակցելով ծրագրային մշակման մասնագետների հետ:

Դպրոցականների համար առանձին կարեւոր խնդիր է հանդիսացել համակարգի մասին գիտելիքների տարածման կազմակերպումն ու դրանց իրագործումը: Այդ նպատակով մշակվել էր «կոմունիկացիոն քաղաքականություն», անցկացվել էր միջոցառումների մի ամբողջ շարք՝ դպրոցական հասարակության հետ կապերի հաստատման առումով: Ինչպես եւ այլ լուրջ նախագծի դեպքում, բարձրդասարանցիները հաշվարկել են ռիսկերը եւ համաձայնեցրել տոնավաճառի վարչակազմի հետ փորձնական նախագծի սահմանափակումները:
    
Աշխատանքի արդյունք է հանդիսացել դպրոցական տոնավաճառում վճարային համակարգի «մարտական» շահագործումը: Վաճառողներին եւ գնորդներին առաջարկվել են հաշվարկներ ուսուցողական էլեկտրոնային դրամապանակների միջոցով, որոնք հասելի են iPhone-ի եւ Android-ի համար նախատեսված հավելվածներում:  

Ուսուցողական անկանխիկ վճարային համակարգում օգտատերերը հաշվարկներ են վարում մոբայլ հավելվածների օգնությամբ: Դպրոցական առեւտրի տան մասնակիցը տոնավաճառի այցելուին հաշիվ է ներկայացնում սմարթֆոնի վրա QR կոդի տեսքով, իսկ այցելուն «կարդում է» այն իր սարքի վրա եղած հավելվածի օգնությամբ:

«Խափանումների կամ արտակարգ իրավիճակի բացակայությունը ապացուցել է, որ ժամանակակից երեխաները մասնագիտական օգնությամբ լիովին կարող են հաջողությամբ իրագործել ֆինտեխ նախագծեր»,- ասված է հաղորդագրությունում:

«Նոր դպրոց»-ը մասնավոր դպրոց է, որն աշխատում է որպես կրթական կենտրոն: Դասընթացներ, վարպետության դասեր, դասախոսություններ, հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ, համերգներ, ներկայացումներ՝ այս ամենը հասանելի է բոլոր նրանց համար, ովքեր կարեւորում են զարգացումը՝ նախադպրոցականներից մինչեւ պատանիներ:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 17994
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW