KPMG. Բանկերը 10 տարի անց

23.10.2019 | 14:27 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#KPMG
KPMG-ն հետազոտություն է կատարել՝ կանխատեսելով, թե ինչ կկատարվի բանկային ոլորտում 10 տարի հետո եւ թե ինչպես նոր տեխնոլոգիաները (մեծ տվյալները, արհեստական բանականությունը, կենսաչափությունը, ինչպես նաեւ հաճախորդների պահանջմունքներում փոփոխությունը) կազդեն բանկային ծառայությունների վրա:

Frank Media-ն որոշ հատվածներ է ներկայացրել հետազոտությունից:

KPMG-ի վերլուծաբանները գրում են, որ 2030թ. կփոխվի հաղորդակցությունը հաճախորդների եւ բանկերի միջեւ: Օգտատերերն ավելի հաճախ կօգտվեն ձայնային օգնականներից: Մարդիկ վճարումներ կկատարեն ոչ թե քարտերով, այլ ձայնային հրահանգներով: Բանկերը չեն լինի պարզապես ֆինանսական ծառայությունների մատակարարներ, այլ կկարողանան հոգալ հաճախորդների բոլոր կարիքները՝ առաջարկելով իրենց անհատականացված պրոդուկտները եւ ծառայությունները:  Օրինակ, բանկը կկարողանա առաջարկել հաճախորդին երաժշտական ծառայության նոր, ավելի շահավետ բաժանորդագրություն, քան նախկինում էր:

Բացի այդ, 10 տարի հետո վստահությունը շատ մեծ պահանջարկ կվայելի. սպառողները կձգտեն, որ իրենց անձնական տվյալները հուսալիորեն պաշտպանված լինեն եւ դրան զուգահեռ բանկերը տրամադրեն անհրաժեշտ ծառայություններ: Այս մոտեցումը կբերի նրան, որ շուկայում կհայտնվեն սուպեր հավելվածներ, որոնք կբավարարեն սպառողների բոլոր պահանջները: Ինչպես նշվում է հետազոտությունում, համանման արդեն գործող օրինակներից է չինական WeChat հավելվածը:

KPMG-ում կարծում են, որ բանկերն առերեսվում են մի շարք խնդիրների:  

Առաջին, ավտոմատացնել գործընթացներն այն ոլորտում, որից սպառողները չեն հասկանում եւ չեն ցանկանում ինքնուրույն վերահսկել: Օրինակ, հարցված սպառողների 65%-ը չէր ցանկանա որոնել տեղեկատվություն բանկի պրոդուկտների կամ տոկոսադրույքների վերաբերյալ, այլ կցանկանար դա ստանալ ավտոմատ կերպով:

Երկրորդ, բանկերը կարող են տրամադրել հաճախորդին անհրաժեշտ տեղեկատվությունը, որպեսզի նա ինքնուրույն ընտրություն կատարի: Օրինակ, տեղեկացնել այն ծառայությունների զեղչերի մասին, որոնցից հաճախորդը հաճախ օգտվում է:

Բացի այդ, բանկերը կարող են անհրաժեշտ առաջարկություններ ներկայացնել այն ոլորտների վերաբերյալ, որոնցից մարդիկ հասկանում են, սակայն չեն ցանկանում վերահսկել: Այսպես, հարցվածների 75%-ը հայտնել է, որ լավ հասկանում է բանկային պրոդուկտներից, սակայն 66%-ը, այնուամենայնիվ, կցանկանար բանկից խորհուրդ ստանալ, թե որ պրոդուկտից արժե օգտվել:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 16571
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW