«Միր»-ը անդրսահմանային փոխանցումների է պատրաստվում
19.09.2019 | 10:48 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://img.rg.ru

Ինչպես հաղորդում է «Իզվեստիա»-ն, ներկայում ռուսաստանյան օպերատորն ունի հինգ այդպիսի գործընկեր. ArCa (Հայաստան), «Էլքարտ» (Ղրղզստան), «Ուզքարտ» (Ուզբեկստան), «Բելքարտ» (Բելառուս) եւ «Կորտի Միլլի» (Տաջիկստան):
«2020թ. նախատեսում ենք գործարկել p2p տրանզակցիաներ ԱՊՀ-ում մեր բոլոր գործընկերների հետ, հետագայում էլ սպասվում է նախագծին միացնել ուրիշ երկրներ, որոնց «Միր»-ն ինտեգրված է: Լուծումներ ենք փնտրում կարգավորիչների հետ, ինտեգրումը գործընկերների հետ ընթանում է տարբեր արագությամբ»,- հայտարարել է Վլադիմիր Կոմլեւը:
Նրա խոսքով՝ դժվարությունները կապված են անդրսահմանային փոխանցումների կանոնների տարբերության հետ:
Ինչպես հայտնել է «Իզվեստիա»-ի աղբյուրներից մեկը, մոտ ժամանակներս նախագիծը կիրականացվի հայկական, բելառուսական եւ ղրղզական համակարգերի հետ:
Banks.am-ի խնդրանքով ArCa-ում մեկնաբանել են այս նորությունը՝ նշելով, որ «կան որոշ կազմակերպչական-իրավական հարցեր՝ կապված օրենսդրության եւ ստանդարտների պահանջի հետ, որոնց լուծման շուրջ տարվում են խորհրդակցություններ եւ իրականացվում են աշխատանքներ»:
Վլադիմիր Կոմլեւի գնահատմամբ՝ գործարքների ծավալը նոր մեխանիզմով կկազմի մի քանի միլիարդ ռուբլի: Գումարը քարտից քարտ փոխանցելու հնարավորությունը առավել պահանջված կլինի Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնածների համար, կարծում է Վլադիմիր Կոմլեւը:
Ռուսաստանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ տարբեր վճարային համակարգերի միջոցով փոխանցումները ՎՔԱՀ գործընկեր հանդիսացող հինգ երկրների հետ 2019թ. առաջին կիսամյակում կազմել են $3 մլրդ (շուրջ 192,6 մլրդ ռուբլի):
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: