Սբերբանկը բլոկչեյնի միջոցով իր առաջին գործարքն է կնքել
06.09.2019 | 15:06 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://novostipmr.com

«Մենք կատարել ենք առաջին գործարքը բլոկչեյնի միջոցով Trafigura-ի հետ, որը հանդիսանում է հումքային ապրանքների միջազգային շուկայի առաջատարը, եւ նախատեսում ենք զարգացնել այդ տեխնոլոգիան հետագայում»,- ասել է նա:
Մասնավորապես, ինչպես նշել է Ալեքսանդր Վեդյախինը, գործարքի շրջանակում Սբերբանկը գնել է Trafigura-ից թուրքական խոշոր գնորդի դեբիտորական պարտքը:
Ընկերությունները նաեւ համաձայնեցրել են ֆինանսավորման պայմանները եւ իրականացրել են հաշվարկ՝ իրական ժամանակում կարգավիճակի արտացոլմամբ:
Ալեքսանդր Վեդյախինի փոխանցմամբ՝ բլոկչեյնի օգտագործումը հնարավորություն է տվել նվազեցնել գործարքային ռիսկերը, փաստաթղթերի համաձայնեցման ժամկետը եւ կողմերի՝ տրանզակցիան իրականացնելու աշխատանքային ծախսերը:
«Մեր փորձնական գործընթացում բլոկչեյնը ֆիքսում է գործարքի յուրաքանչյուր քայլը. պարտքի հետգնման հարցումը, հայտի ուսումնասիրությունը բանկում, բանկից առաջարկի ուղարկումը, Trafigura-ից պայմանների հաստատումը, գործարքի կնքումը: Արդյունքում գործընթացը կրճատվում է մեկ օրից մինչեւ մեկ ժամ: Կարծում եմ, որ բլոկչեյն տեխնոլոգիայի օգտագործմամբ գործարքները հրաշալի լուծում են բիզնեսի համար»,- հավելել է Ալեքսանդր Վեդյախինը:
Սբերբանկի մամուլի ծառայությունում հայտնել են, որ բանկը մտադիր է զարգացնել այս տեխնոլոգիան, որը հնարավորություն է տալիս օպտիմալացնել բիզնես գործընթացները եւ էապես բարձրացնել թղթաշրջանառության արդյունավետությունը, ինչպես նաեւ դիտարկում է բլոկչեյն օգտագործողների գործընկերների ցանկն ընդլայնելու հնարավորությունը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: