Bitfury-ն եւ PwC-ն ստեղծում են բլոկչեյն նախագծերի աքսելերատոր
17.12.2018 | 10:04 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://thecryptonist.info

Ինչպես հաղորդում է Ռուսաստանում PwC-ի մամուլի ծառայությունը, օրերս ընկերությունը համապատասխան պայմանագիր է ստորագրել Bitfury Group-ի ռուսաստանյան ներկայացուցչության հետ: Համագործակցությունն ուղղված է բլոկչեյն աքսելերատորների ստեղծմանը, ինչը կազատի բիզնեսը մի շարք ֆինանսական ծախսերից:
Միաժամանակ, արդեն իսկ պատրաստ են բլոկչեյնի հիման վրա հավելվածների ստեղծման համար նախատեսված քեյսեր, որոնք PwC Ակադեմիան ներկայացրել է իր դասընթացների եւ սեմինարների շրջանակում:
PwC-ի հետազոտության արդյունքների համաձայն՝ բլոկչեյն տեխնոլոգիայի ներդրումը արմատապես կփոխի ժամանակակից տնտեսությունը եւ ֆինանսական գործարքներ իրականացնելու մոտեցումները: Կրճատվող համակարգային ծախսերի թվում PwC-ն նշում է անձնակազմի եւ ենթակառուցվածքների վրա ծախսվող գումարները՝ բլոկչեյնի վրա հիմնված սմարթ պայմանագրերի օգնությամբ բիզնես գործընթացների ավտոմատացման հաշվին:
Ինչպես նշել է Ռուսաստանում Bitfury-ի ղեկավար Դմիտրի Ուֆաեւը, այս մակարդակի գործակցությունն ապացուցում է, որ տեխնոլոգիան կզարգանա եւ առաջիկա տարիներին մասշտաբային բլոկչեյն լուծումներ կներդրվեն տնտեսության եւ բիզնեսի տարբեր ոլորտներում:
«PwC-ն համոզված է, որ բլոկչեյն տեխնոլոգիան թույլ կտա սերվիսներ ստեղծել ինչպես ներկորպորատիվ օգտագործման համար՝ ընթացիկ պրոդուկտների գործիքակազմի ընդլայնման միջոցով, այնպես էլ իրապես նոր բիզնես մոդելներ՝ զանգվածային հատվածի համար»,- իր հերթին նշել է Ռուսաստանում PwC-ի ՏՏ ոլորտի խորհրդատվական ծառայությունների կառավարիչ Վիկտոր Նելինը:
2018թ. օգոտոսին PwC-ն զեկույց էր հրապարակել, համաձայն որի՝ հարցված ՏՏ ընկերությունների 84%-ն իր աշխատանքում կիրառում է բլոկչեյն տեխնոլոգիաները, 64%-ն օգտագործում է սեփական մշակման բլոկչեյն ցանցերը, իսկ շուկայի մասնակիցների 35%-ը հայտարարել է, որ աշխատում է տեսական հետազոտությունների եւ բլոկչեյն տեխնոլոգիայի փորձարկման վրա:
Pwc-ի կանխատեսմամբ՝ 2030թ. բլոկչեյն նախագծերը բիզնեսի համար կգեներացնեն շուրջ $3 տրլն: Հարցմանը մասնակցել է ՏՏ ընկերությունների 600 ղեկավար 15 երկրից:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: