Երկու խոշոր բանկեր $100 մլն կուղղեն նոր տեխնոլոգիաների զարգացմանը
11.05.2018 | 14:57 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /


Ինչպես հաղորդում է Վնեշէկոնոմբանկի մամուլի կենտրոնը, այս մասին հայտնել է բանկի նախագահ Սերգեյ Գորկովը՝ մայիսի 10-12-ը Կազանում ընթացող «Ռուսաստան - Իսլամական աշխարհ» X միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում:
Կողմերի համատեղ ներդրումը ֆոնդի կապիտալում կկազմի մինչեւ $100 մլն: Նախատեսվում է նաեւ լրացուցիչ ներդրողների ներգրավման հնարավորությունը:
Ֆոնդի առաջնային խնդիրներից է լինելու աջակցությունը ներդրումների ներգրավմանը ՌԴ տնտեսությունում, ինչպես նաեւ ռուսաստանյան բարձր տեխնոլոգիաների ֆինանսավորումը:
«Մերձավոր Արեւելքի եւ Հարավարեւելյան Ասիայի շուկաները Վնեշէկոնոմբանկի համար համագործակցության ռազմավարական ուղղություններ են: Ավանդական վեկտորներից բացի, զարգացնում ենք համագործակցությունը նոր տեխնոլոգիաների ոլորտում, մասնավորապես՝ Դուբայի հետ համատեղ ակտիվ զարգացնում ենք բլոկչեյն լուծումները»,- ասել է բանկի ղեկավարը:
Մոտ ապագայում Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում Վնեշէկոնոմբանկը նախատեսում է ստեղծել ռուսաստանյան բիզնես հարթակ, որը հաճախորդների համար կապահովի հասանելիություն կապիտալի եւ սպառման շուկաներ, կստեղծի հնարավորություններ լոկալ խաղացողների հետ համագործակցության համար:
Իսլամական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կառույց է, որին անդամակցում է Իսլամական համագործակցության կազմակերպության 57 անդամ պետություն:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: