Բանկերի կողմից բլոկչեյն տեխնոլոգիայի ներդրումն ու կիրառումը կարող է նվազեցնել տրանզակցիաների վրա ծախսվող գումարն ու ժամանակը՝ մեծացնելով բանկերի արդյունավետությունը, մյուս կողմից՝ ճնշում գործադրելով նրանց կողմից հավաքագրվող գումարների եւ միջնորդավճարների վրա:Այս մասին ասված է Moody's միջազգային վարկանշային գործակալության՝ համաշխարհային բանկային համակարգերի վրա բլոկչեյնի հնարավոր ազդեցության մասին զեկույցում։ «Չնայած այն հանգամանքին, որ տրանզակցիոն գործարքների արժեքի նվազեցումը եւ դրանց անդրսահմանային արագության բարձրացումը կարող է դրական դեր խաղալ բանկերի համար, այնուամենայնիվ, միջնորդավճարների եւ հավաքագրվող գումարների կրճատումը կարող է բացասաբար ազդել նրանց վարկային գործունեության վրա»,- նշել է Moody's-ի կառավարող տնօրեն, զեկույցի համահեղինակ Կոլին Էլինսը։ Moody's-ի տվյալներով՝ այս իրավիճակում առավել խոցելի դրության մեջ կարող են հայտնվել շվեյցարական բանկերը, որոնց եկամտի 50%-ից ավելին կազմում են միջնորդավճարները եւ մեկանգամյա վճարները, ինչպես նաեւ իտալական, կանադական եւ իսրայելական վարկային կազմակերպությունները, որտեղ միջնորդավճարներից ստացվող եկամտի մասնաբաժինը կազմում է 35%։Միաժամանակ, բլոկչեյնի ներդրումը տեխնոլոգիապես անվտանգ չէ անդրսահմանային գործարքների էական մասնաբաժին ունեցող բանկերի, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի, Բելգիայի եւ Շվեյցարիայի ֆինանսական հաստատությունների համար։ Moody's-ում նշել են, որ բլոկչեյնի համեմատաբար նոր տեխնոլոգիան կարող է մեծ թվով խափանումների պատճառ դառնալ գործարքներ իրականացնելիս։ «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 14838