Ալֆա-Բանկ. Քարտերը «ծնվում են» սմարթֆոնում
12.04.2018 | 10:02 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://www.plusworld.ru

Ինչպես հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը, քարտն անմիջապես հնարավոր է մուտքագրել Apple Pay-ում եւ սմարթֆոնով վճարել գնումների դիմաց բոլոր այն տեղերում, որտեղ տեղադրված են ոչ կոնտակտային վճարման տերմինալներ, ինչպես նաեւ հավելվածներում եւ ինտերնետ-կայքերում:
Քարտը թողարկած բանկի հաճախորդները հնարավորություն ունեն կանխիկացնել գումարը եւ լիցքավորել հաշիվը Mastercard-ի ոչ կոնտակտային վճարման տեխնոլոգիայով օժտված բանկոմատների միջոցով:
«Ալֆա-Բանկն առաջինն է, որն իր հաճախորդներին նման հնարավորություն է ընձեռել»,- նշել են բանկում:
Նոր տեխնոլոգիան հնարավորություն է տալիս Ալֆա-Բանկի հաճախորդներին պատվիրել եւ սկսել օգտվել քարտից առավելագույնը մեկ րոպեում: Բանկի մոբայլ հավելվածից բացի, քարտը կարելի է պատվիրել յուրաքանչյուր մասնաճյուղում, հեռախոսով եւ ինտերնետ-բանկի միջոցով: Հաճախորդը վայրկենական ծանուցում կստանա իր սմարթֆոնի էկրանին, իսկ քարտը հասանելի կլինի «Ալֆա-Մոբայլ» հավելվածում վայրկյանների ընթացքում: Հաճախորդին անհրաժեշտ կլինի միայն ծանուցումից հղումով անցնել եւ կցել ընտրված քարտը Apple Pay-ին՝ ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար:
2018թ. Ալֆա-Բանկը կատարելագործելու է այս տեխնոլոգիան: Առաջիկայում այն հասանելի կլինի նաեւ բանկի այն հաճախորդների համար, ովքեր օգտվում են Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոններից:
«Ալֆա-Բանկը մշտապես նոր լուծումներ է փնտրում եւ գործարկում՝ ապրանքների եւ ծառայությունների դիմաց ոչ կոնտակտային տեխնոլոգիայով վճարումներ կատարելու համար: Սմարթֆոնով վճարումներ կատարելու հնարավորությունից բացի, բանկն առաջարկում է վճարային մատանիներ, թեւնոցներ եւ ժամացույցներ»,- նշված է հաղորդագրությունում:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: