JPMorgan. Կրիպտոարժույթները երբեք չեն փոխարինի ավանդական փողին
16.02.2018 | 15:06 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://amp.businessinsider.com

Ինչպես հաղորդում է Business Insider-ը, փորձագետները եկել են այն եզրահանգման, որ թվային արժույթները կարող են օգտագործվել ներդրումներ կատարելու դեպքում՝ շահույթ ստանալու նպատակով, սակայն դրանք երբեք չեն կարող փոխարինել ավանդական փողին:
«Թվային փողերի գնի մեծ անկայունությունն ավանդական արժույթների կամ ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ դարձրել է կրիպտոարժույթները ոչ պրակտիկ: Դրանք վճարման միջոց են օգտագործվում հոբբիի մակարդակով:
Ամեն դեպքում, նույնիսկ հիպոթետիկ կայուն արժողությամբ կրիպտոարժույթը որպես վճարման միջոց հազիվ թե կարողանա մրցակցել դոլարի հետ, օրինակ, Չիկագոյում, կամ եվրոյի հետ՝ Շտուտգարտում: Տնտեսագետները վաղուց համարում են այդ արժույթները կայուն, եւ աշխարհի որոշ աշխարհագրական տարածքներում դրանք բնական մենաշնորհ ունեն: Այն ստեղծվում է արտաքին որոշ գործոնների արդյունքում. Նյու Յորքում ուտելիքի դիմաց իենով վճարելու իմաստ չկա, ուստի գրեթե բոլոր հաճախորդները դոլար կօգտագործեն»,- նշել են հաշվետվության հեղինակները:
Նրանց կարծիքով՝ միակ վայրը, որտեղ թվային փողերը կարող են հաղթել դասական վճարային միջոցների հետ մրցակցությունում, սեւ շուկան է, ինչը, սակայն, բացասական է ազդում կրիպտոարժույթների հեղինակության վրա:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: