Virtual Currency Girls ճապոնական նորաստեղծ փոփ խումբը կրիպտոարժույթների մասին պատմելու գրավիչ եղանակ է գտել:Խումբը ներկայացրել է «Լուսինը, վիրտուալ արժույթներն ու ես» դեբյուտային երգը, որտեղ ութ աղջիկներից յուրաքանչյուրը հանդես է գալիս որեւէ կրիպտոարժույթի կերպարով՝ ներկայացնելով դրա առանձնահատկություններն ու ռիսկերը:Թիմի ավագը Bitcoin Cash-ն է, աղջիկներից մեկը ներկայացնում է Bitcoin-ը, մյուսը MonaCoin-ը, որը Ճապոնիայում ստեղծված առաջին վիրտուալ արժույթն է:Աղջիկները երգի միջոցով զգուշացնում են կրիպտոարժույթների հնարավոր ռիսկերի մասին՝ նշելով, որ «որոշ պատահարներ անխուսափելի են»:«Սա հնարավորություն է քեզ համար, սակայն շատ մի՛ տարվիր դրանով: Գնա՛, ձե՛ռք բեր վիրտուալ արժույթ, սակայն ոչ չափից դուրս ծավալներով. գները կարող են շուտով ընկնել»,- նշվում է երգում:Խմբի անդամները ներկայում վճարվում են բիթքոինով, սակայն հետագայում կսկսեն վարձատրվել իրենց ներկայացրած արժույթով:«Մենք հավատում ենք տեխնոլոգիաներին եւ հուսով ենք, որ մեր ներկայացրած արժույթներից յուրաքանչյուրը կաճի»,- նշում են աղջիկները:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 18391