Բոլոր բիթքոինների 40%-ը պատկանում է թերեւս 1000 հոգու, որոնցից յուրաքանչյուրը պատրաստ է ներկա փոխարժեքով վաճառել իր ունեցածի կեսը, կարծում է AQR Capital Management ընկերության նախկին գործադիր տնօրեն եւ ֆինանսական շուկաների վերլուծության ղեկավար Աարոն Բրաունը:Ինչպես գրում է Bloomberg-ը, խոշոր ծավալների բիթքոին ունեցողներին հաճախ անվանում են «կետեր», որոնք ներդրողներին անհանգստության առիթ են տալիս: Նրանք կարող են խախտել գնային հավասարակշռությունը՝ վաճառելով իրենց ունեցվածքի անգամ մի մասը: Եվ վաճառքի նման որոշումներն ավելի հավանական են այսօր, երբ կրիպտոարժույթը գրեթե տասներկու անգամ թանկացել է իր տարեսկզբյան արժեքի համեմատ:Ավելին, այս «կետեր»-ը կարող են համակարգել քայլերը կամ վերահսկել դրանք, քանի որ բիթքոինի խոշոր սեփականատերերից շատերն իրար վաղուց ճանաչում են եւ առնչվել են միմյանց հետ բիթքոինի վաղ շրջանում, երբ այն դեռ «արհամարհվում» էր: Հետեւաբար, այս խաղացողները կարող են միավորվել ջանքերը՝ շուկայի դեմ դուրս գալու կամ նրան աջակցելու նպատակով: «Բիթքոինը թվային արժույթ է, ոչ թե արժեթուղթ, հետեւաբար՝ չկա մի այնպիսի արգելք, որը թույլ չէր տա որեւէ խմբի մի քանի րոպեում գնել եւ վաճառել բիթքոին՝ դրանով խախտելով գնային հավասարակշռությունը»,- իր մտավախությունն է հայտնել Ross&Shulga ընկերության արժեթղթերի գծով իրավաբան Գարի Ռոսը:Ինչպես գրում է գործակալությունը, կարգավորումները «հետ են մնում կրիպտոարժույթի շուկայից, եւ կանոններից շատերը շարունակում են մշուշոտ մնալ»: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 34223