«Մոսկվիչ» մեքենաների գործարանից մինչեւ հզոր մայնինգային ֆերմա
22.11.2017 | 12:04 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ hi-tech.ru

*******
Մայնինգն արհեստական լճակում ձուկ որսալ չէ, որը կարող է մի օր վերջանալ, այլ ցանցի տրանզակցիոն ապահովում, որը միշտ գոյություն կունենա. ճիշտ այնպես, ինչպես սովորական բանկերն իրականացնում են սովորական ֆինանսական գործարքներ մարդկանց միջեւ:
Մենք հանդիսանում ենք սարքավորումների մշակող եւ արտադրող, եւ այն, ինչ դուք տեսնում եք մեզ մոտ, ավելի շատ վերաբերում է այդ սարքավորումների աշխատունակության միջանկյալ թեստավորմանը, պահպանմանն ու ստուգմանը. սա ավելի շուտ արտադրական պահեստ է, քան մայնինգային ֆերմա:
*******
Մայնինգի ռուսաստանյան մասնաբաժինը չնչին է, սակայն ներուժը հսկայական է: Մեկ-երկու տարվա ընթացքում մենք կարող ենք 15-20% մասնաբաժին գրավել: Անհնար է չօգտագործել կրիպտոաշխարհի արագությունը. այն, ինչ տեսնում եք մեզ մոտ, ստեղծվել է ընդամենը 6-8 ամսվա ընթացքում: Ամենահետաքրքիրն այն է, որ նման պահանջ առկա է Ռուսաստանի քաղաքացիների, գործարարների եւ ընկերությունների սեփականատերերի մոտ, եւ նրանք բավական արագ են սովորում:
Անհնար է կարգավորել մայնինգը, այդ թվում՝ դիտարկելով հարկման հնարավորությունը. հնարավոր չէ հետապնդել քաղաքացիներին: Մայնինգն ինքնին համացանցում դրամի փնտրտուք չէ, այլ սովորական մաթեմատիկական բանաձեւ՝ հաշվարկված էլեկտրոնային հաշվողական սարքի միջոցով, այն ոչնչով չի տարբերվում սովորական համակարգչային խաղից կամ տեքստի հավաքման գրասենյակային ծրագրից:
*******
Կարծում եմ՝ մեր քաղաքացիները բավականաչափ կրթված եւ ողջամիտ են, որպեսզի հնարավորություն ունենան ազատ փոխարկելու կրիպտոարժույթը ռուբլու եւ օգտագործելու այն որպես խնայելու եւ ներդրումներ կատարելու միջոց: Մենք չենք խոսում Ռուսաստանի տարածքում տնտեսական գործարքներ կատարելիս վճարումներ իրականացնելու մասին, այն այսօրվա դրությամբ արգելված է օրենքով, եւ դժվար թե մոտ ապագայում իրավիճակը փոխվի:
Իհարկե, կրիպտոարժույթը փուչիկ չէ, այն չունի «բուրգային» էություն: Բիթքոինի փոխարժեքը չի կարող անկում ապրել մինչեւ $100՝ նրա տեխնոլոգիական առանձնահատկությունների, ցանցի սահմանափակումների եւ առկա մասնակիցների թվի պատճառով: Միաժամանակ, ինչպես եւ ցանկացած նոր տեխնոլոգիա, այն գրավում է բազմաթիվ զեղծարարների, որոնք վտանգ են ներկայացնում հասարակ քաղաքացիների համար:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: